Տնակային ավանների երեխաներին դուրս բերենք միապաղաղ ու տխուր միջավայրից.«Շիրակ կենտրոն»


Տնակային ավանների երեխաներին դուրս բերենք միապաղաղ ու տխուր միջավայրից.«Շիրակ կենտրոն»

  • 22-11-2016 12:44:18   | Շիրակի մարզ  |  Մանկական էջ

Գյումրիում դեռևս սփռված են տասնյակ դոմիկային ավաններ, ուր խարխուլ խրճիթներում, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան շարունակում են պատսպարված մնալ շուրջ երեք հազար ընտանիք: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքները շարունակում են ճնշել, ինչն  առավել կործանարար է երեխաների համար:
 
«Շիրակ կենտրոնը» երկրաշարժի հերթական տարելիցի նախորեին, դեկտեմբերի 6-ին  տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպելու  է ժամանցային միջոցառումներ:  Շուրջ 150 երեխաներ հնարավորություն կունենան  գոնե մի օր դուրս գալ միապաղաղ, տխուր միջավայրից և ճնշող մթնոլորտից:
Գյումրու և հարակից գյուղերի դոմիկներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների երեխաները կհյուրընկալվեն     «Շիրակ կենտրոնի» հեքիաթային սրահում, ուր կկազմակերպվի հյուրասիրություն, տիկնիկային ներկայացում, միջոցառումների ավարտին նրանց կբաժանվեն նվերներ:
 
Միջոցառուման անցկացման համար անհրաժեշտ ծախսերը կկազմի 500 000 դրամ,  250 000 դրամ նվերներ  պատրաստելու և  բաժանելու համար:
 
Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:
 
Հարգելի բարեկամներ եթե  ցանկանում եք աջակցել միջոցառման իրականացմանը, ապա  կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք մասնակցելու տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք  միջոցառմանը:
 
Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.
 
ARDSHINBANK CJSC,  GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 
 
Հայաստան, Գյումրի, Գայի փող. Արդշինբանկ,
Հաշվեհամարներ`
 
ԱՄՆ $– 2472601614240020
 
ՀՀ դրամ - 2472601614240000
 
Եվրո -  2472603273480000
 
Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ 
ՀԱՎՀՀ՝ 05532775
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ