«Բոլորիս Արցախի համար կատարենք նվազագույնը».Գագիկ Ծառուկյան


«Բոլորիս Արցախի համար կատարենք նվազագույնը».Գագիկ Ծառուկյան

  • 24-11-2016 14:46:24   | ԱՄՆ  |  Բարեգործություն

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Արցախի բնակավայրերի վերականգնմանը նվիրված դրամահավաքին նվիրատվություն կատարելու կապակցությամբ.
 
«Այսօր Լոս Անջելեսում  <<Իմ Արցախ>>  խորագրի ներքո մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը:
 
Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Աշխարհի չորս ծագերում ապրող ոչ մի հայ իրավունք չունի զերծ մնալ իր ինքնությունը վերահաստատելու, հայ լինելու բերկրանքն արցախցի հայրենակիցների հետ կիսելու այս բացառիկ հնարավորությունը: Ուստի՝  100 միլիոն դրամ գումարով միանալով նվիրատուների հոծ բանակին՝ հորդորում եմ Հայաստանի և Սփյուռքի ազնիվ հայրենակիցներիս ոչ մի վայրկյան չսակարկել, չքննել հայրենիքի նկատմամբ սերը, իսկ Արցախի հանդեպ՝ պարտքը: Եվ ուրեմն ոչ թե իմ, քո, ձեր, այլ բոլորիս Արցախի համար կատարենք նվազագույնը, որ կարող և պարտավոր ենք անել»: 
 
Գագիկ Ծառուկյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն