«Լուսավոր սահման» նախաձեռնության շնորհիվ այսուհետ Ներքին Կարմիրաղբյուրի բնակրությունը ծախսված հոսանքի համար ավելի քիչ կվճարի (ֆոտոշարք)


«Լուսավոր սահման» նախաձեռնության շնորհիվ այսուհետ Ներքին Կարմիրաղբյուրի բնակրությունը ծախսված հոսանքի համար ավելի քիչ կվճարի (ֆոտոշարք)

  • 13-12-2016 00:00:16   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Տավուշի մարզի սահմանամերձ  Ներքին Կարմիրաղբյուր  համայնքի գյուղապետարանում օրերս ավելի քան մարդաշատ էր: Համայնքի բնակիչների հոգսը թեթեւացնելու նպատակով , «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը  բերել էր էլեկտրախնայող լուսադիոդային լամպեր, որոնց շնորհիվ այսուհետ  գյուղացիները ավելի քիչ կվճարեն սպառված էլեկտրաէներգիայի դիմաց: 
Մինչ գյուղացիներին լուսադիոդային ամպեր բաժանելը նախաձեռնության կազմակերպիչները  սեինար անցկացրեցին նրանց հետ  ծանոթացնելով  լամպերի օգտագործման առավելությունների մասին: Սեմիանրի ավարտից հետո, նախաձեռնության  հեղինակները համայնքի 300  ընտանիքներին 5–ական նման լամպ նվիրեցին, որպեսզի նրանք գործնականում համոզվեն դրանց արդյունավետության մեջ եւ հետագայում էլ լամպ գնելիս նախապատվությունը տան  տան նման լամպերին ։
 
«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը, ով միացել էր «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությանը,տեղեկացրեց, որ նախագծի առաջնային եւ միակ  նպատակն է սահմանամերձ գյուղերի բնակիչներին էլեկտրաէներգիա տնտեսելու այլընտրանքային ուղի ներկայացնել. «Այս լամպերը ունենալով 3 տարվա երաշխիք եւ օգտագործելով 30 000 ժամ եւ ավելի, նվազեցնում են   օգտագործած էլեկտրաէներգիան, որն էլ  հնարավորություն  է տալիս գյուղացիներին ավելի քիչ գումար վճարել եւ կատարել խնայողություն»: Նա տղեկացրեց նաեւ, որ լամպերի անսարքության դեպքում արտադրող ընկերությունը պարտավորվում է անվճար չաշխատող լամպերը փոխարինել նորերով:
 
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի  գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքերով, նմանատիպ   բարեգործական նախագիծը, որն իրականացվում է հենց սահմանամերձ համայնքում, օգնում է ժողովրդի սոցիալական վիճակը թեթեւացնելուն :
 
Նախաձեռնության անդամներից Հայկ Շեկյանը   համայնքի բնակիչների հետ զրույցում ասաց. «Միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման 3-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24000 դրամ, չհաշված այն, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մոտ 80000 դրամ»: 
 
Ըստ միջոցառման կազմակերպիչների, եթե Ներքին Կարմիրաղբյուրում ծրագիրը մեծ արյունքներ  գրանցի, ապա այս նույն ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի այլ սահմանամերձ գյուղերում  եւ Արցախում:  Նրանք տեղեկացրեցին, որ  այս նախաձեռնության նպատակներից մեկն էլ կայանում է նրանում, որ լամպ մատակարարող ընկերությունները իրնց ապրանքները մատակարարեն նաև սահմանամերձ գյուղեր, որպեսզի գյուղացիները լամպերը փոխելու համար ստիպված չլինեն Երեւան հասնել։ 
 
Տեղեկացնենք, որ  նախագծի կազմակերպիչներ «Սահման» ՀԿ-ն և «Շտիգեն» ընկերությունը  2016թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հայաստանում և արտերկրում հանգանակված գումարներով ձեռք կբերի որակյալ ԼԵԴ լամպերի մեծ քանակ, որը կտեղադրվի Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում, և արդեն առաջին ամսում ի ցույց կբերի տնային տնտեսությունների բյուջեների համար դրանց արդյունավետությունը:
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն