Բիշքեկում կործանված ինքնաթիռի զոհերի թիվն անցել է 30-ը, իսկ տուժածների թվում կա վեց երեխա


Բիշքեկում կործանված ինքնաթիռի զոհերի թիվն անցել է 30-ը, իսկ տուժածների թվում կա վեց երեխա

  • 16-01-2017 17:38:35   | Ղրղզստան  |  Հասարակություն

Բիշքեկի «Մանաս» օդանավակայանից ոչ հեռու «Բոինգ 747-400» բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով տուժածների թիվը հասել է 10-ից 15-ի: Interfax-ի փոխանցմամբ` տուժածների թվում կան 5-15 տարեկան վեց երեխա: 
 
Ինքնաթիռն ընկել է գյուղի վրա, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Զոհվածների թիվը գերազանցում է 30 մարդը, այդ թվում մահացել են ինքնաթիռի անձնակազմի բոլոր չորս անդամները: Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 զոհվածների մարմինների մասեր, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել: 
Նշվում է, որ «Բոինգ 747-400» բեռնատար ինքնաթիռը կործանվել է վաղ առավոտյան ժամը 7:00-ին «Մանաս» օդնավակայանում վայրէջք կատարելիս թռիչքուղուց 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա: Այն պատկանել է Avia Cargo Turkish (АСТ) ավիաընկերությանը և վարձակալվել է թուրքական ավիաուղիների կողմից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն