ԱՄՆ-ում զոհերի թիվը հասել է 340-ի


ԱՄՆ-ում զոհերի թիվը հասել է 340-ի

  • 30-04-2011 13:55:26   | ԱՄՆ  |  Միջազգային
 ԱՄՆ-ում իրար հաջորդած պտտահողմերի զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է. պաշտոնական տվյալներով այն հասել է 340-ի: Զոհերի թվով սա առաջին նման խոշոր աղետը չէ Միացյալ Նահանգներում: Անհամեմատ մեծ թվով մարդու կյանք են խլել 2005 թվականի «Կատրինա» ծովամրրիկը եւ 1925 թվականի մարտի 18-ին փոթորիկը, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 700 մարդ: Այս անգամ բնակիչները զգուշացված եղել են աղետի մասին, սակայն փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ ձեռնարկած միջոցները չեն բավարարել: Նախագահ Օբաման այցելել է Ալաբամա նահանգի Տուսկալուսա քաղաք, ուր հանդիպել է տուժածների հետ: Օբաման խոստովանել է, որ ցնցված է տեսածով եւ խոստացել է, որ իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ վերացնելու համար աղետի հետեւանքները: Ամենաշատը տուժել են Ալաբամայի բնակիչները, որտեղ մահացել է 238 մարդ: Ավերածություններ ու մահացության դեպքեր գրանցվել են եւս 5 նահանգներում: Հիմնովին ավերել են բազմաթիվ բնակելի կառույցներ, շրջվել են մեքենաներ, խաթարվել է էլեյկտարէներգիայի մատակարարարումը:
Նոյյան տապան  -   Միջազգային