Քաղցկեղով տառապող կինը մեր օգնության կարիքն ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Քաղցկեղով տառապող կինը մեր օգնության կարիքն ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-03-2017 14:29:43   | Հայաստան  |  Բարեգործություն



Երևանաբնակ հիթսունհինգամյա Սուսաննա Սարգսյանը այրի է և մեծ դժվարություններով ու պատվով մեծացրել  է երեք զավակների: 2014 թվականին տիկին Սուսաննայի մոտ ի հայտ է եկել գոյացություն, կատարվել է վիրահատություն, այնուհետև ստացել է 14-անգամյա քիմիաթերապիայի կուրս, այն շարունակական է, որովհետև նրա մոտ առաջացել են ևս հինգ օջախներ,  այդ հիվանդությունը ախտահարել է նաև ոսկրային համակարգը, ազդոսկրի կոտրվածք է ստացել, ոտքը օրթեզավորվել է և 2015 թվականից մինչ այսօր նա գտնվում է այդ վիճակում, չունի քայլելու հնարավորություն, պետք է կատարվի ծնկահոդի  մեգաէնդոպրոթեզավորում, որպեսզի ծնկահոդը ծալվի և ստանա հնարավորություն քայլելու: Ոտքն ամբողջությամբ այտուցված է և տիկինն անընդհատ անկողնային վիճակում է: Զավակներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը և այլևս չունեն ոչմի ճանապարհ շարունակելու հետագա քիմիաթերապիայի կուրսն ու վիրահատությունը: Վիրահատության համար պահանջվում 7000 Եվրո, որը միայն այդ պրոթեզի արժեքն է:
 
Սուսաննան առաջին կարգի հաշմանդամ է: 
Սիրելի հայրենակիցներ յուրաքանչյուրիս հնարավորության սահմանում մեր ներդրումը կարող է փրկել նրա կյանքը փրկելու հարցում: ՎՏԲ Հայաստան բանկում տիկին Սուսաննայի դստեր՝ Լաուրա Սարգսյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
16051017653200 ՀՀ դրամ;
16051017653201 ԱՄՆ դոլար;
16051017653202 ԵՎՐՈ;
16051017653203 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22
Տիկին Սուսաննայի հեռախոսահամարն է՝  +37443 23 65 22:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն