Արցախցի մարզիկը ոսկե մեդալի է արժանացել


Արցախցի մարզիկը ոսկե մեդալի է արժանացել

  • 27-03-2017 16:09:24   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարտի 26-ին Երևանում տեղի է ունեցել մարտեր առանց կանոնների (MMA) պրոֆեսիոնալ մրցումներ:
 
 «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ, մարզիկ  Արմեն Հայրապետյանն  ասել  է, որ   պրոֆեսիոնալ մրցումներին   57  կգ  քաշային  կարգում Արցախից   ինքն   է  մասնակցել.    20 վրկ-ում  կատարելով ձեռքի  կոտրող սպորտային  հնարք՝ հաղթել  է մրցակցին՝  գրավելով  պատվավոր  առաջին   տեղը:
 
«Հպարտ  եմ, որ արժանացել     եմ   ոսկե  մեդալի  և   պատվոգրի: Առաջիկայում    պատրաստվում  եմ  մասնակցել Չինաստանում  կայանալիք  մարտեր առանց կանոնների (MMA)  աշխարհի  առաջնությանը»,- ասել  է   Ա.  Հայրապետյանը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ