Անցկացվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը


Անցկացվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը

  • 27-04-2017 12:27:06   | Հայաստան  |  Սպորտ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
 
Քննարկվել են աշխատանքային խմբի կողմից ներկայացված համապատասխան չափորոշիչները, որոնցով նախատեսվում է իրականացնել ծրագրի միջոցառումները:
 
Նախարարի տեղակալն առաջարկել է ծրագրի անցկացման չափորոշիչներին զուգահեռ ուսումնասիրել նաև ՀՀ մարզերի և տարածաշրջանների առանձնահատկությունները, հաշվի առնել տեղերում մարզական կառույցների առկայությունը, անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել նորերի կառուցման առաջարկություններ:
 
«Որպես ազգային ծրագրի մշակման հեռանկարային տարբերակ՝ միջոցառումների ցանկում պետք է ընդգրկել նախադպրոցական հիմնարկներում, ՀՀ ազգային բանակում, բակային տարածքներում մարզումների կազմակերպման ծրագրեր, ուսումնասիրել հանրակրթական դպրոցների մարզադահլիճների շենքային և գույքային վիճակը»,- ասել է Գ. Ղազարյանը: Նրա խոսքերով՝ նշված ուղղություններից մի քանիսում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արդեն իսկ կատարվել են ուսումնասիրություններ, հավաքվել են դրանց վերլուծության հիման վրա կազմված նախնական եզրակացությունները:
 
Որոշվել է լսումներ կազմակերպել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական և դասախոսական կազմի հետ՝ աշխատանքների իրականացման ռազմավարական ուղղությունները հստակեցնելու նպատակով:
 
Նիստի աշխատանքներին, բացի աշխատանքային խմբի անդամներից, մասնակցել են նաև ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ