Հայաստանի շախմատի վետերաններին մեկ քայլ է բաժանում աշխարհի առաջնության արծաթե մեդալից
02-05-2017 12:45:40 | Հունաստան | Սպորտ
Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 4:0 չոր հաշվով առավելության հասավ Գերմանիայի կանանց հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ տարան Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանն ու Նորայր Քալանթարյանը:
Մեր թիմը 13 միավորով (23.5 անհատական) եզրափակիչ տուրից առաջ մնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Վերջին տուրում Ավստրիայի հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին արծաթե մեդալ կնվաճի: