“Gayluk.am”-ի հետ յուրաքանչյուր փոքրիկի տոնն ավելի տպավորիչ և հիշարժան կդառնա (տեսանյութ)


“Gayluk.am”-ի հետ յուրաքանչյուր փոքրիկի տոնն ավելի տպավորիչ և հիշարժան կդառնա (տեսանյութ)

  • 15-05-2017 16:41:42   | Հայաստան  |  Հասարակություն



 
Յուրաքանչյուր փոքրիկ իրեն ավելի երջանիկ է զգում, երբ ծննդյան տարեդարձը վերածվում է իսկական տոնի` մուլտհերոսներով, անակնկալներով և բազմապիսի խաղերով, որոնց մասնակից են դառնում նաև բոլոր հյուրերը:  Ծնողների համար ևս շատ հարմար է, երբ ընդամենը մեկ զանգով նրանք կարողանում են կազմակերպել իրենց երեխայի տոնական օրը: Արդեն երեք տարուց ավելի է, ինչ երեխաներին զվարճացնող հրաշալի շոու-ծրագրեր է իրականացնում  “Gayluk.am”-ը: 
Վերջինիս կողմից անցկացված հերթական միջոցառումը, որին մենք ականատես եղանք, 2-ամյա Հարութի ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկի տոնն ամոռանալի դարձնելու համար միջոցառմանը հրավիրվել էին Գայլուկն ու Սմայլուկը, ովքեր կախարդական շոուից բացի, հավաքված երեխաներին զարմացրեցին նաև քիմիական փորձերի անհավանական ցուցադրությամբ: 
“Gayluk.am”-ի տասը խաղավարներից յուրաքանչյուրն իր անհատական շոու-ծրագրով կարող է բավարարել անգամ ամենաքմահաճ պատվիրատուին:
«Ամեն գայլուկ սիրում է մանուկ»,- համոզված են  “Gayluk.am”-ի ներկայացուցիչերը. Վերջիններս իրենց շոու-ծրագրերը շատերին հասանելի դարձնելու համար ճկուն գնային քաղաքականություն են մշակել: 
Մոտ ապագայում “Gayluk.am”-ի ծառայությունների ցանկը կհամալրվի երեք ժամ տևողությամբ շոու-փաթեթով, որը կներառի նաև տիկինիկային նոր ներկայացում:
 
 
Էլիզա Զախարյան,  «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play