Ավարտվել է ՀՀ և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիան»


Ավարտվել է ՀՀ և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիան»

  • 16-05-2017 16:43:41   | Հայաստան  |  Սպորտ

 
Այսօր՝ մայիսի 16-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը: 
Ուժերն են չափել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, Երևան քաղաքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող թիմերը: 
«Սպորտլանդիայի» հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի № 3 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՀ Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցի թիմը:
Մրցման մասնակցած դպրոցներին հանձնվել է մարզագույք, իսկ բոլոր թիմերի անդամներին՝ խրախուսական նվերներ:
Առաջին տեղը գրաված թիմն արժանացել է հաղթողի գավաթի և 450.000 ՀՀ դրամ պարգևավճարի: Երկրորդ տեղը գրաված թիմը պարգևատրվել է 350.000 ՀՀ դրամով, իսկ երրորդ տեղը գրաված թիմը՝ 250.000 ՀՀ դրամով:
Նշենք, որ դրամական պարգևները դպրոցների կողմից պետք է օգտագործվեն բացառապես մարզագույք ձեռք բերելու նպատակով: 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ