Եվս երկու թուրք գեներալ ապաստան են խնդրել Գերմանիայից


Եվս երկու թուրք գեներալ ապաստան են խնդրել Գերմանիայից

  • 17-05-2017 14:21:28   | Գերմանիա  |  Հասարակություն

 
Երկու թուրք գեներալներ, ովքեր մասնակցություն են ունեցել նախորդ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին, ապաստան են խնդրել Գերմանիայում: tass-ի փոխանցմամբ` թուրք զինվորականները ապաստան ստանալու հայտարարությամբ դիմել են Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում: Նախնական ստուգումներից հետո երկու զինվորականներն էլ տեղափոխվել են Գիսենում գտնվող փախստականների ընդունման կենտրոն: 
Մայիսի սկզբին Der Spiegel պարբերականը հաղորդել էր, որ Գերմանիայում ապաստան խնդրող թուրք քաղաքացիների թիվը գնալով աճում է: Ներկա պահին փախստականների և միգրացիայի հարցերով Դաշնային գերատեսչությունը վերանայում է շուրջ 450 դիմում, որոնք ստացվել են թուրք դիվանագետների, զինվորականների, դատավորների ու այլ պետական աշխատակիցների կողմից: Նրանցից շատերին թուրքական իշխանությունները կասկածում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ, որին Անկարան համարում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն