«Փոքրիկ նկարիչներ» 6-րդ մրցույթի առաջին փուլի հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր (տեսանյութ)


«Փոքրիկ նկարիչներ» 6-րդ մրցույթի առաջին փուլի հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր (տեսանյութ)

  • 17-05-2017 20:11:57   | Հայաստան  |  Հասարակություն



 
Արդեն ավանդույթ է դարձել, երբ «Մանկիկ» ամսագրի կողմից պարբերաբար անցկացվող «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողների պարգևատրումը վերածվում է իսկական տոնի: 
Հերթական անգամ Վահագն Դավթյանի անվան այգի են եկել փոքրիկ նկարիչներն իրենց ծնողների ու տատիկ-պապիկների ուղեկցությամբ: Ներկաների համար հետաքրքիր և ուրախ ժամանց ապահովելու նպատակով մրցանակաբաշխությանը մասնակցում էին նաև «Մանկիկ» ամսագրի հավատարիմ ընկերները` «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական շոու-ծրագրի հեղինակը և Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սաները:
Հանրապետության ողջ տարածքից մցույթին մասնակցած և հաղթած փոքրիկ նկարիչների պարգևատրման առաջին փուլում առաջին տեղը զբաղեցրել է շուրջ 50 երեխա, իսկ երկրորդ և երրորդ տեղերը բաժանվել են համապատասխանաբար 30 և 20 երեխայի միջև:
 Տոնական մթնոլորտում անցկացված մրցանակաբաշխությանը չներկայացած փոքրիկներն իրենց պատվոգրերը հնարավորություն ունեն ստանալ «Մարի» հրատարակչության գրասենյակից:  
«Մանկիկ» ամսագրի «Փոքրիկ նկարիչներ» 6-րդ մրցույթի երկրորդ փուլի արդյունքներն ամփոփվելու են հունիսի 13-ին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play