Կարեն Վարդանյանը երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ հատկացրել է 54 միլիոն դրամ. (տեսանյութ)
31-05-2017 17:10:44 | Հայաստան | Բարեգործություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոնի է վերածել Երևանի և մարզերի պետական ու բարեգործական բոլոր 34 մանկատներում ու բոլոր հատուկ դպրոցներում բնակվող երեխաների օրը:
Քաղցրավենիքով բեռնված մեքենաներն ու «Գրանդ Քենդիի» հերոսները չեն անտեսել ոչ մի հատուկ դպրոց ու մանկատուն: Բացի նվերներից, «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը հանրապետության բոլոր մանկատներին նաև 20 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել:
Իսկ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 16 հատուկ դպրոցում տոնը կրկնակի է եղել: «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանն անձամբ է փոքրիկներին շնորհավորել: Բացի քաղցր նվերներից, Կարեն Վարդանյանը դպրոցին նաև ճապոնական 27 տեղանոց ավտոբուս է նվիրել: Ընդհանուր առմամբ բարերարը երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ 54 միլիոն դրամ է հատկացրել: