Կարեն Վարդանյանը երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ հատկացրել է 54 միլիոն դրամ. (տեսանյութ)


Կարեն Վարդանյանը երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ հատկացրել է 54 միլիոն դրամ. (տեսանյութ)

  • 31-05-2017 17:10:44   | Հայաստան  |  Բարեգործություն



Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոնի է վերածել Երևանի և մարզերի պետական ու բարեգործական բոլոր 34 մանկատներում ու բոլոր հատուկ դպրոցներում բնակվող երեխաների օրը:
 
Քաղցրավենիքով բեռնված մեքենաներն ու «Գրանդ Քենդիի» հերոսները չեն անտեսել ոչ մի հատուկ դպրոց ու մանկատուն: Բացի նվերներից, «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը հանրապետության բոլոր մանկատներին նաև 20 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել:
 
Իսկ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 16 հատուկ դպրոցում տոնը կրկնակի է եղել:  «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանն անձամբ է փոքրիկներին շնորհավորել: Բացի քաղցր նվերներից, Կարեն Վարդանյանը դպրոցին  նաև ճապոնական  27 տեղանոց ավտոբուս է նվիրել:  Ընդհանուր առմամբ բարերարը երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ 54 միլիոն դրամ է հատկացրել:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play