Անկարայում անցկացվող մրցումների առաջին օրը հայ պատանի ձյուդոիստները նվաճեցին մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ
29-04-2011 13:03:46 | Թուրքիա | Սպորտ
Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվեց «World Children՛s Games» փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի հավաքականն այդ օրը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ:
38 կգ քաշային կարգում հանդես եկող չարենցավանցի Է.Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ միավորների աննշան տարբերությամփ զիջեց ռումինացի մարզիկին։ 42 կգ քաշային կարգում հանդես եկող երեւանցի Գ.Հակոբյանը առաջին գոտեմարտում հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին, իսկ այնուհետեւ բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով շահեց վճռորոշ գոտեմարտը եւ արժանացավ բրոնզե մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս.Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով:
Ապրիլի 29-ին տատամի դուրս կգան 50, 55, 60, +60 կգ քաշային կարգերում հանդես եկող ձյուդոիստները։