2017թ.-ի առաջին կիսամյակում Ադրբեջանում զոհվել է 38 զինծառայող. զեկույց


2017թ.-ի առաջին կիսամյակում Ադրբեջանում զոհվել է 38 զինծառայող. զեկույց

  • 04-07-2017 16:29:20   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

2017 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանական մարմիններում զոհվել է առնվազն 38 զինծառայող, որոնցից 16-ը` մարտական, իսկ 22-ը` ոչ մարտական պայմաններում։
 
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv կայքը՝ հղում անելով «Կասպյան» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տարածած զեկույցին:
 
Հաղորդվում է նաև, որ 3 զինծառայող մահացել է տարբեր հիվանդություններից, 3-ը` դժբախտ պատահարներից, իսկ 4 զինծառայող էլ ինքնասպան է եղել: Բացի այդ, 7 զինծառայող զոհվել է անհայտ պայմաններում, 2-ը գնդակահարվել են իրենց ծառայակիցների կողմից, 3 զինծառայող էլ զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում:
 
Զոհված զինծառայողներից 13-ը պայմանագրայիններ են, 17-ը՝ ժամկետային, 1-ը՝ ենթասպա, 7-ը՝ սպա: 33 զինծառայող ծառայել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, 4-ը՝ պետական սահմանապահ ծառայությունում, իսկ 1-ն էլ ՝ ներքին զորքերում:
 
Զեկույցում նշվում է նաև, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 5 խաղաղ բնակիչ. 1-ը պայթել է ականի վրա, իսկ 4-ը զոհվել են դեռևս անհայտ պայմաններում: 2017 թվականի առաջին կիսամյակում, ըստ զեկույցի, Ադրբեջանի 1 քաղաքացի գերեվարվել է հայկական զինված ուժերի կողմից:
 
Լուսանկարը՝ Meydan.tv-ի
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play