Հնդկաստանում հաշվարկել են վագրերի ու փղերի հարձակման հետևանքով զոհված մարդկանց թիվը
01-08-2017 15:05:54 | Հնդկաստան | Հասարակություն
Հնդկաստանում մարդու կենսագործունեությամբ պայմանավորված կրճատվել է վայրի կենդանիների բնակության միջավայրը, այդ թվում փղերի և վագրերի հազվադեպ հանդիպող տեսակների, ինչն էլ պատճառ է դարձել վայրի կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի թվի կտրուկ ավելցման:
Interfax-ի փոխանցմամբ` հնդկական իշխանությունների տվյալներով` վագրերի ու փղերի հարձակման արդյունքում Հնդկաստանում օրական մահանում է միջինում մեկ մարդ: Իրենց հերթին մարդիկ օրական սպանում են մեկ ընձառյուծի: Բացի այդ, այդ երկրի տարածքում ապրող հազվագյուտ տեսակի վագրերն ու փղերը հաճախ են դառնում որսագողերի թիրախ:
Նշվում է, որ վերջին տասնամյակում անտառների ակտիվ հատման և ուբանիզացման հետևանքով Հնդկաստանում կրճատվել են վայրի կենդանիների բնակության վայրերը: