Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)


Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)

  • 07-09-2017 23:32:50   |   |  



 
 
ՀՀ առողջապահության նախարարությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք այս թեմայի վերաբերյալ մեր նախորդ երկու` «Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)» և «Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)» հրապարակումներով, նախատեսել է Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում (ամբուլատորիաներում) 2017թ. դեկտեմբերից իրականացնել պատվաստումներ մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ, անգլերեն հապավումը` HPV) դեմ` 13 տարեկան դեռահաս աղջիկներից սկսած:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և նախարարության այլ պաշտոնյաներ անտեսելով վերոնշյալ պատվաստանյութի կիրառման միջազգային դառն ու տագնապալի փորձը, պատվաստանյութի կիրառման արդյունքում խեղված բազմաթիվ մարդկային ճակատագրերը, ինչպես նաև մի շարք մասնագետների, գիտնականների զգուշացումները, համառորեն, գրեթե ամեն կերպ, նույնիսկ ստի օգնությանը դիմելով, փորձում են իրականություն դարձնել վերոնշյալ պատվաստումները: Օրինակ, ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, կարծում ենք, մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից բխող վտանգը չափազանցնելու նպատակով, հրապարակայնորեն ստել է` հայտարարելով, թե արգանդի պարանոցի քաղցկեղի ավելի քան 90 տոկոսն առաջանում է մարդու պապիլոմայի վիրուսի թիվ 16 տեսակից: Իրականում այդ տոկոսը փոքր է. թիվ 16 և թիվ 18 շճատիպերը (այն էլ` երկուսը միասին) պայմանավորում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման 71 տոկոսը:
«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, արգանդի պարանոցի քաղցկեղի 71 տոկոս դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 շճատիպերով»,- նշված է տողերիս հեղինակի հարցմանը ՀՀ առողջապահության նախարարության տված պաշտոնական պատասխանում:
Բացի այդ, նույն պատասխանից տեղեկացանք, որ ՄՊՎ-ի թիվ 16 տեսակը բնության մեջ գոյություն ունեցող մարդու պապիլոմավիրուսի ավելի քան 200 տեսակներից ընդամենը մեկն է: Դարձյալ նույն պատասխանի համաձայն, վերոնշյալ ավելի քան 200 տեսակներից քաղցկեղածին են համարվում ընդամենը 30-ը, ընդ որում, այդ 30 տեսակից 12-ը (թիվ, թիվ 6, 11, 40, 42, 43, 44, 54, 61, 70, 72, 81 և CP 6108) ցածր ռիսկի տեսակներ են, իսկ երեքը (26, 53 և 66 շճատիպերը) դասակարգված են որպես հնարավոր բարձր ռիսկի տեսակներ, ինչը նշանակում է, որ գիտականորեն ապացուցված չէ դրանց բարձր ռիսկի տեսակներ լինելը:
Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ստելուն, ապա այն արտահայտվել է փոքր-ինչ անուղղակիորեն. պատասխանելով հիշյալ պատվաստման առնչությամբ լրագրողներից մեկի հարցին` «Ինչո՞ւ է պարտադիր արվում», նախարարը փոխանակ ասելու, որ Հայաստանում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չէ, ասել է «Որովհետև հիմնականում մեզ մոտ, ցավոք սրտի, ուռուցքները հայտնաբերվում են 3-րդ, 4-րդ ստադիայում, բուժման համար ծախսվում են մեծ գումարներ` 10, 15, 20 30, 50 հազար դոլարին համարժեք գումար, իսկ հիվանդը դրանից հետո ապրում է 2-3, մաքսիմում 5 տարի: Այս դեպքում մենք կունենանք հիվանդություններից խուսափելու հնարավորություն` շատ ավելի լավ էֆեկտով»:
Այսպիսով Հայաստանում հիշյալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիր լինելը չժխտելով, դրա փոխարեն բացատրելով, թե այն ինչու է պարտադիր, նախարարը, կարծում ենք, միտումնավոր ապակողմնորոշել, մոլորության մեջ է գցել հանրությանը, որպեսզի ի սկզբանե կոտրի պատվաստվել չցանկացողների կամքը: Այսինքն` մարդիկ իր խոսքից եզրակացնեն, որ Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումը պարտադիր է, մտածեն` դե որ ՀՀ առողջապահության նախարարն է ասում, թե ինչու է պատվաստումը պարտադիր (ուրեմն պատվաստումը պարտադիր է), մենք ի՞նչ կարող ենք անել…
Իրականում Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումը չի կարող լինել պարտադիր ու պարտադիր չէ: Այդ մասին է վկայում նաև ՀՀ առողջապահության նախարարին ուղղված «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի 2017թ. օգոստոսի 15-ի հարցման 3-րդ հարցին («Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները կատարվելու են պարտադի՞ր, թե՞ կամավոր հիմունքներով») նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի տված պատասխանը. «Հայաստանի Հանրապետությունում բոլոր պատվաստումները, այդ թվում նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են բժշկական հակացուցումներ չունեցող անձանց` վերջիններիս, ինչպես նաև անչափահասների ծնողների կամ անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում» (ընդգծումները մերը):
Հիշյալ վիրուսի դեմ պատվաստումները, նախարարության տեղեկացմամբ, իրականացվելու են «Գարդասիլ» արտադրական անվամբ քառավալենտ պատվաստանյութով (արտադրող ընկերություն` Մերկ (Merck), երկիր` ԱՄՆ): Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումներն արդեն ընդգրկվել են ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում (ծրագրում):
Վերոնշյալ պատվաստանյութը գովազդելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը Շվեդիայից Հայաստան էր հրավիրել պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներին: Վերջինս հանրությանը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել, թե «Գարդասիլ» պատվաստանյութը միանգամայն անվտանգ է, միայն ներարկման ժամանակ է մի քիչ ցավ պատճառում: Իրականում նշված պատվաստանյութի ներարկումը մի շարք դեպքերում հանգեցրել է ահավոր հետևանքների, այս հրապարակմանը կից տեսանյութում «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման զոհերի, դրանից լրջորեն տուժած անձանց սոսկ չնչին մասն է ներկայացված:
2013 թվականին «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած ծանր հետևանքներից հետո Ճապոնիայի կառավարությունը դադարեցրել է պատվաստումներ կատարելու մասին քարոզչությունը: ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն, գրանցվել է HPV դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 000 դեպք: Մարդկանց մոտ գրանցվել են անպտղություն, վերարտադրողական գործառույթի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր և այլն:
Ինչո՞ւ են ՀՀ առողջապահության նախարարությունը և պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում:
Ո՞վ է Ջոհակիմ Դիլները, և ինչո՞ւ է նա թաքցնում դեռահասների ու կանանց մի մասի մոտ «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները: Ջոհակիմ Դիլները Շվեդիայի «Karolinska» բժշկական համալսարանի պրոֆեսոր է: 2016 թվականին նշված համալսարանի և «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերության միջև կնքվել է 5 տարվա համագործակցության պայմանագիր, համաձայն որի, «Karolinska» համալսարանը յուրաքանչյուր տարի ստանալու է 1 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:
ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալների համաձայն, պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները դրամաշնորհներ է ստանում «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերությունից: Շվեդացի պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներն անձնական ֆինանսական շահագրգռվածություն ունի «Գարդասիլ» պատվաստանյութը գովազդելու համար: Եվ արդյոք միայն նա՞…
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Պաուլ Բլյումը կեղծում է` ասելով, թե «Գարդասիլ» պատվաստանյութը 10 տարի հաջողությամբ կիրառվել է աշխարհում:
«Ինձ մոտ է այն մարդու խոսքից մեջբերումը, ով օգնել է ստեղծել «Գարդասիլ» պատվաստանյութը,- ասել է ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը (հեռուստաընկերությունը նրա խոսքը ռուսերենով է ներկայացրել ՌԴ հեռուստադիտողների համար, քանի որ տվյալ հեռուստաընկերության հաղորդումները դիտում են նաև Ռուսաստանում):- Նրան անվանում են դոկտոր Դիանա Հարփեր, և նա մասնակցել է պատվաստումների թեմայով 4-րդ ամենամյա բաց կոնֆերանսին: Նա ասել է. ««Գարդասիլը» զգալի չափով անօգուտ է և երբեք լիովին չի փորձարկվել մինչև 15 տարեկան աղջիկների վրա: Այդ պատվաստանյութի մեծ կարիքը չկա»: Նա ասում է, որ չարժե անել այդ պատվաստումը, և որ այն չի տեստավորվել (համապատասխան փորձարկումներ չի անցել.- ծ.հ.), և սանիտարական վերահսկողության վարչությունը շրջանցելու շնորհիվ է կիրառվում: Դրանում միլիարդավոր դոլարներ են խառնված:
Ինչ է ասում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոքը. «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք` արդյոք պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութն աշխատո՞ւմ է, թե ոչ: Եվ մենք դա չենք իմանա դեռ 30 տարի»:
Գալինա Չերվոնսկայա (վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու). «Եթե պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել… Այդ առիթով ի՞նչ է գրում արտադրող ընկերությունը. «Կանանց վերարտադրողական ֆունկցիայի և հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացակայում են»: Փաստորեն ամենակարևորը հետազոտված չէ: Ահա մարդու պապիլոմայի վիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ են մեզ մոտ մտցրել` «Ցերվարիկս»: Եվ այս ամենը փորձարկում են մեր երեխաների վրա»:
Ի՞նչ է սա` պատվաստո՞ւմ, թե ստերիլիզացիա կամ ամլացում, և ո՞ւմ պատվերով են փորձում ստերիլիզացնել մեր երեխաներին, քույրերին: