ՌՈՒՍԱԼ-ն անցկացնում է բնապահպանական մարաթոն՝ «Կանաչ ալիք»
19-09-2017 14:28:17 | Հայաստան | Կազմակերպություններ
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհի խոշորագույն ալյումինային ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ ընկերության մեջ, անցկացնում է բնապահպանական գործողություն Հրազդան գետի ափի մաքրման համար:
Այս գործողությունը կդառնա «Կանաչ ալիք» բնապահպանական մարաթոնի բաղկացուցիչ մասը, որն անցկացվում է ՌՈՒՍԱԼ-ի ներկայության քաղաքներում:
Հրազդան գետի ափի մաքրման գործողության մասնակիցների հավաքը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00, ԱՐՄԵՆԱԼ-ին հարող տարածքում, որն առանձնացվել է Արաբկիր վարչական համայնքի կողմից, վերջինս նույնպես կմասնակցի միջոցառմանը և կներգրավի դրան Արաբկիրի բնակիչներին ու սովորողներին:
Բնապահպանական գործողությանը կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հրազդան գետի ափերին տիրող վիճակի հանդեպ: Դիմեք «Կանաչ ալիքի» կազմակերպիչներին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (060) 37-66-13, (098) 40-12-80 կամ melkumyan_a@armenal.am էլեկտրոնային հասցեով: