«Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)


«Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)

  • 25-09-2017 12:00:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Անպտղություն, վիժումներ, նյարդային համակարգի խանգարումներ, վերարտադրողական գործառույթի խանգարումներ, հոդացավեր, գլխացավեր… Ահա այն հետևանքների ոչ լրիվ ցանկը, որոնց կարող է հանգեցնել «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը: Ստորև ներկայացնում ենք «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար, երկու դուստրի ծնող Հայկ Այվազյանի փաստարկները մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի վտանգավորության վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ոլորտի մասնագետները խուսափում են խոսել այս մասին` հիմնականում վախենալով իրենց աշխատանքը կորցնելուց, որոշներն էլ արտերկրում արձանագրված իրողություններին անտեղյակ լինելով:
ՀՀ առողջապահության նախարարությունն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախատեսել է 2017թ. դեկտեմբերից մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ, անգլերեն հապավումը` HPV) դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումներ իրականացնել Հայաստանի աղջիկների ու կանանց շրջանում (նույնիսկ 13 տարեկան դեռահասներից սկսած):
«Նույնքան նախանձախնդիր եմ, որպեսզի այն վտանգները, որոնց վերաբերյալ մենք բարձրաձայնում ենք, չեզոքացվեն,- ասում է Հայկ Այվազյանը:- Գնալով մենք համոզվում ենք, որ մեր փաստարկներն առավել քան հիմնավոր են»:
Ըստ Հայկ Այվազյանի, ՄՊՎ-ի դեմ ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած պատվաստումների կապակցությամբ, որոնք մտադիր են սկսել առաջիկա դեկտեմբերից, իրենք որոշակիորեն ուսումնասիրել են, թե ինչ կիրառում է ստացել ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն աշխարհում, ինչ արձագանքներ կան: 
«Հայտնաբերեցինք, որ աշխարհում այդ պատվաստանյութի կիրառման արդյունքում տարբեր երկրներում առաջացել են բազմաթիվ, տասնյակ հազարավոր կողմնակի ազդեցություններ, տասնյակ հազարավոր կանանց և աղջիկների մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել, որոնց շարքում են, օրինակ, անպտղությունը, վիժումները, նյարդային համակարգի խանգարումները, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները, հոդացավերը, գլխացավերը և այլն,- ասում է «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարը:- Եվ դրա մասին բարձրաձայնում են ոչ միայն ծնողները, որոնք արդեն ստիպված, ուղղակի դոկումենտալ ձևով տեսաձայնագրում են այդ ամենը, թե ինչ վիճակի են հասցրել իրենց երեխաներին, այլ նաև մասնագետներն ամբողջ աշխարհում` Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հնդկաստանում, նույնիսկ աֆրիկյան երկրներում այս մասին բարձրաձայնել են»:
Որպեսզի իր ասածները վերացական չթվան, Հայկ Այվազյանը վկայակոչում է ԱՄՆ-ի կառավարության VAERS տվյալների շտեմարանը (բազան): VAERS-ը Vaccine Adverse Event Reporting System բառերի հապավումն է: Տվյալների հիշյալ շտեմարանում, Հայկ Այվազյանի տեղեկացմամբ, գրանցվում են ԱՄՆ-ում կիրառվող պատվաստանյութերի հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների դեպքերը:
«Եվ այդ VAERS տվյալների բազայի համաձայն, Միացյալ Նահանգներում գրանցվել է ավելի քան 50000 դեպք, այդ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50000 դեպք, և այն բացասական դեպքերը, որոնք նշեցի` վիժումներ, անպտղություն, նյարդային համակարգի խանգարումներ, հոդացավեր և այլն, այդ ամենը VAERS բազայում շարադրված են, և աշխարհի շատ մասնագետներ հղում են անում այս VAERS բազայի տվյալների վրա,- ասում է «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարը:- VAERS բազայի տվյալների վրա մեջբերումներ են անում, հղումներ են անում, թվեր են բերում, թե ինչքանով է վտանգավոր այս պատվաստանյութը, և նաև իրենց հիմնավորումներով կասկածի տակ են դնում այս պատվաստանյութի անվտանգությունը, ինչպես նաև կասկածի տակ է դրվում`արդյոք այս պատվաստանյութն, իրոք, կանխարգելո՞ւմ է արգանդի վզիկի քաղցկեղը, թե ոչ: Սրա հետ կապված ևս կասկածներ կան, որովհետև կան թվեր, իրարամերժ թվեր, մեր պաշտոնյաները մի թիվ են ասում, ԱՄՆ կառավարության կայքերում այլ թվեր են հանդիպում, այլ հետազոտության արդյունքներ, և այս ամենը մտահոգության տեղիք է տալիս»:
Հայկ Այվազյանը, որպես հավելում, ցույց է տալիս մի գրաֆիկ, որը կազմվել է հենց VAERS տվյալների շտեմարանի հիման վրա: «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ, Արևմուտքի մասնագետները հավաքելով VAERS շտեմարանի տվյալները, հայտնաբերել են, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ նախատեսված «Գարդասիլ» և «Ցերվարիկս» պատվաստանյութերի հետևանքով առաջացած, օրինակ, վիժումների քանակը 2006-2013 թթ. ժամանակահատվածում 4 անգամ ավելի շատ է, քան մյուս բոլոր պատվաստանյութերի առաջացրած վիժումների քանակը միասին վերցված: Նույնը վերաբերվում է անպտղության դեպքերին, որոնք նույնպես գրեթե 4 անգամ ավելի շատ են, նույնը վերաբերվում է նաև այդ պատվաստանյութերի հետևանքով հաշմանդամության դեպքերին, որոնք մեկուկես անգամ ավելի շատ են, քան մյուս բոլոր պատվաստանյութերի կիրառման հետևանքով առաջացած հաշմանդամության դեպքերը միասին վերցված:
«Հետևաբար այս բոլոր փաստարկները մեզ հիմք են տալիս մտածելու, որ այս պատվաստանյութը վտանգավոր է,- ասում է Հայկ Այվազյանը:- Կան նաև բազմաթիվ փաստեր, երբ որ տարբեր երկրներում կիրառվել է և կիրառելուց անմիջապես հետո առաջացած ծանր հետևանքներից հետո այդ երկրների կառավարությունները որոշում են կայացրել դադարեցնել պատվաստումները»:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն