Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը ստացել է տուն


Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը ստացել է տուն

  • 06-10-2017 19:01:37   | Հայաստան  |  Բարեգործություն

 Դոմիկում Հակոբյանների ընտանիքն ապրում է արդեն 21 տարի։ 
Այսօր Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ;
Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է ՛մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական:
Մեծ տղան՝  Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքր տղան՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից:
«Հայաստան» համահայկական  Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։
Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ 
Նոյյան տապան  -   Բարեգործություն