ՌՈՒՍԱԼ-ը Երևանում կանցկացնի հետաքրքրաշարժ գիտափառատոն


ՌՈՒՍԱԼ-ը Երևանում կանցկացնի հետաքրքրաշարժ գիտափառատոն

  • 09-10-2017 18:43:12   |   |  Կազմակերպություններ

ՌՈՒՍԱԼ ընկերությունը, ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրողներից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, հոկտեմբերի 25-27 Երևանում առաջին անգամ կանցկացնի գիտափառատոն «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն»:
 
Միջոցառման նպատակն է խրախուսել դպրոցականների հետաքրքրությունը գիտական ստեղծարարության և գյուտարարության հանդեպ ճարտարագիտա-տեխնիկական ուղղություններով, որոնք պահանջարկված են ՌՈՒՍԱԼ-ի համար, հանրամատչելի դարձնել գիտությունը:
Փառատոնը կանցնի մեծածավալ ինտերակտիվ միջոցառման ձևաչափով: Ծրագիրը ներառում է գիտական ցուցահանդես, ռուսաստանյան և հայ հայտնի գիտնականների դասախոսություններ, «Գիտություն2.0»(«Наука 2.0») հետուստաալիքի գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրում, աշակերտների էքսկուրսիա ԱՐՄԵՆԱԼ գործարան, «Ճարտարագետների գավաթ» ինտելեկտուալ խաղ ավագ դասարանների համար և գիտական խաղ «Տիեզերական գործակալություն»:
Ինտերակտիվ գիտական ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 27-ից Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում, որը Երևանում «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտության» գործընկերն է: Ցուցահանդեսին երեխաներին և ավագներինհետաքրքրաշարժ ձևով կպատմեն գիտական գյուտերի մասին, նրանք կմասնակցեն վարպետության դասերին և շոու-փորձերին, կհամտեսեն մոլեկուլային խոհանոցի խորտիկները, կմարտնչեն ռոբոտների մարտերում, քվադրակոպտեր բաց կթողնեն, կայծակը կշոշափեն, իրենց սմարտֆոնները մանրադիտակ կդարձնեն, վիրտուալ իրականության աշխարհը կխորասուզվեն, կստեղծեն ծավալային կառուցվածքներ եռաչափ գրիչներով և այլն: Ցուցահանդեսի այցելուներին կծանոթացնեն մետաղների հատկությունների հետ, ալյումին ստանալու և մշակելու եղանակների  հետ, բոլոր ցանկացողները կարող են իրենց համար ալյումինե հուշանվեր պատրաստել:
«Յուրաքանչյուր օր աշխարհում ի հայտ են գալիս գիտական բացահայտումներ և հետազոտություններ, որոնք փոխում են կյանքը, դարձնում այն առավել կատարյալ և հարմարավետ: Նրանց ոչ քիչ մասը վերաբերում է մեր ոլորտին՝ ալյումինի արտադրությանը, որն աշխարհում ամենապահանջարկված գունավոր մետաղն է: Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի պատանի սերնդի մեջ հետաքրքրություն արթնացնել գերարդիական գիտատեխնիկական տեղեկատվության և առաջավոր տեխնոլոգիաների հանդեպ, ինչը կօգնի մասնագիտության ընտրությանը»,- նշեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը:
Գիտական տոնը նախատեսված է ամենալայն լսարանի համար: «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտության» միջոցառումների մուտքն ազատ է: Նախագծի մասին մանամասն տեղեկատվություն կստանաք rusalfestival.ruկայքում և սոցցանցերի էջերում՝facebook.com/rusalfestival և vk.com/rusal_festival:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ