«Նորարարությունների կառավարում» երրորդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին (տեսագրություն)


«Նորարարությունների կառավարում» երրորդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին (տեսագրություն)

  • 10-10-2017 13:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 10-ին  ժամը 13:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ գիտության և ինովացիոն ոլորտի մասնագետների մասնակցությամբ։
 
Թեման՝ «Հոկտեմբերի 23-26-ը Ծաղկաձորում  կմեկնարկի  «Նորարարությունների կառավարում»  երրորդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցը. կազմակերպիչները. մասնակիցները (Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, ԱՊՀ և Արևելյան գործընկերության երկրներից). դպրոցի նպատակը. դպրոցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները՝ հայ և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ. ծրագրի հովանավորները և հեռանկարները»։  
 
Բանախոսներն են՝
 
Գևորգ Վարդանյան- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ 
 
Մարի-Հրաչուհի Պօղոսեան - Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս:
Երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր: Ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում բազմամյա դասավանդման փորձ:
 
Կարեն Սարգսյան-  «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության փոխնախագահ: Բիզնես կարողությունների զարգացման, համայնքային տնտեսական զարգացման, կազմակերպությունների զարգացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և ռազմավարական գործընթացների նորարարական կառավարման, և հարակից ոլորտներում տեղական և միջազգային ֆորմալ / ոչ ֆորմալ բազմամյա գիտագործնական փորձ:
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները․
 
1.NT.am
2.orva xosq.am
3.Erit.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play