Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)


Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)

  • 14-11-2017 00:58:48   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Այո, միանգամայն հնարավոր է, որ «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստվելու հետևանքով մեր աղջիկները, քույրերը տարիներ հետո անպտղության, ոմանք էլ վիժումների պատճառով զրկվեն մայրանալու կարողությունից: Հնարավոր է նաև, որ Արևմուտքում ոմանք ուզում են այս ճանապարհով նրանց, ինչպես ժողովուրդն է ասում, «ճժից կտրել»…
Չնայած մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացվող պատվաստումների մեծ վտանգավորության վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին, որոնցում ներկայացված են նաև մասնագետների ահազանգները, տագնապներն ու դրանք հիմնավորող փաստարկները, ՀՀ կառավարությունն անտեսելով այդ ամենը, ս. թ. նոյեմբերի 9-ին արձանագրային որոշում է ընդունել Հայաստանում 2017թ. դեկտեմբերի երկրորդ շաբաթվանից սկսած, 13 տարեկան շուրջ 16 000 աղջիկների «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու վերաբերյալ: Կառավարությունն իր այս որոշմամբ արհամարհել է նաև հանրության շրջանում «Գարդասիլ»-ով պատվաստման կապակցությամբ առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, որոնք լայնորեն արտահայտվում են նաև սոցիալական ցանցերում:
Ավելին. իր կայքում ս. թ. նոյեմբերի 9-ին տեղեկացնելով, որ «Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը», կառավարությունը նույնիսկ չի բարեհաճել իր e-gov.am կայքում հրապարակել 09.11.2017թ. նիստում այդ կապակցությամբ ընդունած որոշումը, ինչն ուղղակի պարտավոր էր անել` առաջնորդվելով ժողովրդավարության բաղկացուցիչը հանդիսացող հրապարակայնության սկզբունքով կամ գոնե իրեն տնային աշխատանքներ տվող Արևմուտքի իր ուսուցիչների խաղի կանոններով: Ընդգծենք, որ նախկինում (2016թ. մարտի 17-ին) կառավարության ընդունած թիվ 10 արձանագրային որոշումը նույնպես ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակված չէ:
Անցյալ տարի «Սասնա ծռեր»-ի ապստամբությունից հետո ՀՀ նախագահը պետական տարբեր մարմինների, նաև` կառավարությանը, բարեփոխումների հանձնարարականներ էր տալիս: Կառավարությունն այսպե՞ս, «Բակլան իմն է, ուզենամ խաշած կցանեմ» սկզբունքո՞վ է կատարում նախագահի հանձնարարականը… Լավ չէ ու բոլորովին լավ հետևանքների չի հանգեցնելու:
Կառավարության e-gov.am կայքում, «Կառավարության նիստի օրակարգ բաժնում» հրապարակված է կառավարության հիշյալ արձանագրային որոշման («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 10 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ») նախագիծը (ընդգծում ենք` նախագիծը), որը մեջբերում ենք ստորև.
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի»:
Դրա ներքևում գրված է` «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան», այնուհետև` «Հավելված ՀՀ  կառավարության  2017 թ. _____-ի նիստի N արձանագրային  որոշման» («ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ»), որի համաձայն, 13 տարեկան աղջիկներին ՄՊՊ-ով (պատվաստանյութի անվանումն է` մարդու պապիլոմայի պատվաստանյութ) մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը ներառված է «Պատվաստումների ազգային օրացույց»-ում, այն Հայաստանի 13 տարեկան աղջիկների շրջանում իրականացվելու է երկու դեղաչափով` 2-րդը` 1-ին դեղաչափի ներարկումից 6 ամիս հետո:
Հավելվածի վերջում ծանոթագրություններ կան, որի 10-րդ կետի համաձայն, «Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում»: Սա ուղղակի խայտառակություն է, ՀՀ առողջապահության նախարարությունն ու կառավարությունը «Գարդասիլ»-ի անվտանգությունն իբր արդեն երաշխավորել են, դեռ հնարավորություն էլ են նախատեսել ու դրանով իսկ նախարարությանն իրավունք վերապահել՝ պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումների իրականացումն այլ պատվաստանյութերով, որոնց մեր հանրությունն ընդհանրապես ծանոթ չէ, առավել ևս՝ չունի որևէ երաշխիք դրանց անվտանգության վերաբերյալ: Դրանով իսկ կառավարության արձանագրային որոշման նախագծին կից և որպես դրա հիմնավորում ներկայացված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման փորձն աշխարհում» փաստաթուղթն արժեզրկվել է, քանի որ, պարզվում է, պատվաստումները կարող են իրականացվել ոչ միայն «Գարդասիլ»-ով, այլև այլ պատվաստանյութերով:
Ուշագրավ է, որ վերոնշյալ կետի դեմ, այն էլ զուտ՝ ֆինանսական տեսանկյունից, որոշման նախագծին կից ամփոփաթերթում առարկել է միայն ՀՀ ֆինանսների նախարարը, որը գրել է. «Նախագծի հավելվածի աղյուսակին հաջորդող տեքստը լրացնող 10-րդ կետում նշված է, որ պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել և հիմնավորել «որոնք ներառված չեն օրացույցում արտահայտությունը»»: Ինչ վերաբերվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա այն նույնպես, այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ միասին, հայտնել է, որ դիտողություններ և առաջարկություններ չունի: Հետևությունները կարող եք ինքներդ կատարել:
Որոշման նախագծին կից ներկայացված փաստաթղթերից մեկը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ տեղեկանքն է՝ ստորագրված ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից: Վերջինս փորձելով հիմնավորել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, միտումնավոր կերպով և ակնհայտորեն չափազանցրել է  ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները:
«2015-2016 թթ. իրականացվել է 111956 ՊԱՊ-թեստ, որի արդյունքում` հետազոտված 30-ից 60 տարեկան 7422 կնոջ մոտ  (6.4%) արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից 38-ի մոտ (0.5%)` ինվազիվ կարցինոմա»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը:
Ակնհայտ է, որ նրա նշած 0.5 տոկոսը ստացվել է այն անձանց (7422 կնոջ) մոտ կատարված հետազոտությունների արդյունքում, որոնց մոտ արդեն իսկ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, մինչդեռ եթե դիտարկենք, թե այն 111 956 անձանցից, որոնց շրջանում ՊԱՊ-թեստ է իրականացվել, քանիսի՞ և քանի՞ տոկոսի մոտ է ինվազիվ կարցինոմա արձանագրվել, ապա համապատասխան ցուցանիշները կստացվեն անհամեմատ ցածր: Ավելին. եթե ՊԱՊ-թեստով հետազոտված 111956 կանայք բոլորը 30-ից 60 տարեկան անձինք են եղել, ինչը տրամաբանական է, քանի որ ինվազիվ կարցինոման առավելապես հենց այդ տարիքային խմբի շրջանում է արձանագրվում, ապա կստացվի, որ 38 հոգին 111 956 հոգու ոչ թե 0.5, 0.05 տոկոսն էլ չի կազմում:
Իբրև պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի անվտանգության հիմնավորում, առողջապահության նախարարը դարձյալ նշել է, որ դրանք չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ, մինչդեռ այդ փաստարկն առնվազն անհեթեթ ու ծիծաղելի է, համենայն դեպս, հիշյալ պատվաստանյութի անվտանգության առումով որևէ երաշխիք չի տալիս, հավատ ու վստահություն չի ներշնչում այն պարզ պատճառով, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութից բխող վտանգը պայմանավորված չէ սոսկ դրա` հակաբիոտիկներ և կոնսերվանտներ պարունակել-չպարունակելու հանգամանքով:
«ՄՊՊ-ի դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետպատվաստումային երևույթներն աննշան են,- հիշյալ տեղեկանքում գրել է նախարարը:- Ավելի շատ դիտարկվում են  տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով»։
Այսպիսով նախարարը կիսաճշմարտությունն է ներկայացրել ու կեղծել իրականությունը: ԱՄՆ-ի կառավարության VAERS (Vaccine Adverse Event Reporting System) տվյալների բազայի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև  անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր: Նշենք նաև, որ, օրինակ, Ռուսաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստման ազգային կամ պետական որևէ ծրագիր գոյություն չունի, հասկացել են, թե դա ինչ վտանգ է ու պետականորեն չեն իրականացնում: Չնայած այս իրողությանը, առողջապահության նախարարը ՀՀ կառավարության որոշման նախագծին կից ներկայացված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման փորձն աշխարհում» փաստաթղթում ներկայացրել է, թե Ռուսաստանում հիշյալ պատվաստումը «Կատարվում է 13 տարեկան աղջիկներին»՝ չնշելով, որ դա պետականորեն կամ պատվաստումների ազգային ծրագրով չի կատարվում, այլ պարզապես ցանկացողները մասնավոր բուժհաստատություններում կամավոր կերպով ու վճարովի հիմունքով կարող են պատվաստվել:
Ավելին. Ճապոնիան հրաժարվել է «Գարդասիլ» պատվաստանյութից և արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստումից: «2013 թ հունիսին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության  նախարարությունն առանձին հրամանով տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է դադարեցնել ՄՊՎ-ի դեմ  պատվաստումների իրականացման ակտիվ խրախուսումը՝ հիմք ընդունելով հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (մոտ 2000) հաղորդման փաստը»: Ի դեպ, այս մեջբերումը հենց ՀՀ կառավարության որոշման նախագծին կից ներկայացված «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման փորձն աշխարհում» փաստաթղթից է, ինչը նշանակում է, որ և՛ ՀՀ առողջապահության նախարարությունը, և՛ կառավարությունը բավարար չափով տեղյակ են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վտանգավորությանը, բայց, այնուհանդերձ, հաստատակամ են այդ պատվաստումները Հայաստանում ևս իրականացնելու հարցում:
Հիշյալ վիրուսի դեմ պատվաստումները, նախարարության տեղեկացմամբ, իրականացվելու են «Գարդասիլ» արտադրական անվամբ քառավալենտ պատվաստանյութով (արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ): Վերոնշյալ պատվաստանյութը գովազդելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը Շվեդիայից Հայաստան էր հրավիրել պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներին: Վերջինս հանրությանը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել, թե «Գարդասիլ» պատվաստանյութը միանգամայն անվտանգ է, միայն ներարկման ժամանակ է մի քիչ ցավ պատճառում: Իրականում նշված պատվաստանյութի ներարկումը մի շարք դեպքերում հանգեցրել է ահավոր հետևանքների: Այս հրապարակմանը կից տեսանյութերում «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման զոհերի, դրանից լրջորեն տուժած անձանց սոսկ չնչին մասն է ներկայացված:
Ինչո՞ւ են ՀՀ առողջապահության նախարարությունը և պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում:
Ո՞վ է Ջոհակիմ Դիլները, և ինչո՞ւ է նա թաքցնում դեռահասների ու կանանց մի մասի մոտ «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները: Ջոհակիմ Դիլները Շվեդիայի «Karolinska» բժշկական համալսարանի պրոֆեսոր է: 2016 թվականին նշված համալսարանի և «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերության միջև կնքվել է 5 տարվա համագործակցության պայմանագիր, համաձայն որի, «Karolinska» համալսարանը յուրաքանչյուր տարի ստանալու է 1 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն:
ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալների համաձայն, պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները դրամաշնորհներ է ստանում «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերությունից: Շվեդացի պրոֆեսոր Ջոհակիմ Դիլներն անձնական ֆինանսական շահագրգռվածություն ունի «Գարդասիլ» պատվաստանյութը գովազդելու համար: Եվ արդյոք միայն նա՞… Հայաստանում հիշյալ պատվաստման իրականացման թիվ 1 ջատագովը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, որը պատվաստանյութերի լոբբինգով զբաղվող «Գավի վակցինա» միության ղեկավար մարմնի անդամ է, չունի՞ այդպիսի շահագրգռվածություն: Նշենք, որ հիշյալ միության միջոցով ահռելի գումարներ են շրջանառվում: Հիշյալ միության ղեկավար մարմինը գլխավորում է Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո-Եալան, որը ժամանակին Ռոքվելերների հիմնադրամի ղեկավար կազմում է եղել, աշխատել նաև Համաշխարհային բանկում: Ըստ «Time» ամսագրի, այդ տիկինը 2014թ. ներառված է եղել է աշխարհի100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում:
Եվս մեկ մեջբերում կատարենք ՀՀ կառավարության որոշման նախագծին կից ներկայացված փաստաթղթից. «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Պաուլ Բլյումը կեղծում է` ասելով, թե «Գարդասիլ» պատվաստանյութը 10 տարի հաջողությամբ կիրառվել է աշխարհում:
«Ինձ մոտ է այն մարդու խոսքից մեջբերումը, ով օգնել է ստեղծել «Գարդասիլ» պատվաստանյութը,- ասել է ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը (հեռուստաընկերությունը նրա խոսքը ռուսերենով է ներկայացրել ՌԴ հեռուստադիտողների համար, քանի որ տվյալ հեռուստաընկերության հաղորդումները դիտում են նաև Ռուսաստանում):- Նրան անվանում են դոկտոր Դիանա Հարփեր, և նա մասնակցել է պատվաստումների թեմայով չորրորդ ամենամյա բաց կոնֆերանսին: Նա ասել է. ««Գարդասիլը» զգալի չափով անօգուտ է և երբեք լիովին չի փորձարկվել մինչև 15 տարեկան աղջիկների վրա: Այդ պատվաստանյութի մեծ կարիքը չկա»: Նա ասում է, որ չարժե անել այդ պատվաստումը, և որ այն չի տեստավորվել (համապատասխան փորձարկումներ չի անցել.- ծ. հ.), և սանիտարական վերահսկողության վարչությունը շրջանցելու շնորհիվ է կիրառվում: Դրանում միլիարդավոր դոլարներ են խառնված:
Ինչ է ասում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոքը. «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք` արդյոք պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութն աշխատո՞ւմ է, թե ոչ: Եվ մենք դա չենք իմանա դեռ 30 տարի»:
Գալինա Չերվոնսկայա (վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու). «Եթե պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել… Այդ առիթով ի՞նչ է գրում արտադրող ընկերությունը. «Կանանց վերարտադրողական ֆունկցիայի և հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացակայում են»: Փաստորեն ամենակարևորը հետազոտված չէ: Ահա մարդու պապիլոմայի վիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ են մեզ մոտ մտցրել` «Ցերվարիկս»: Եվ այս ամենը փորձարկում են մեր երեխաների վրա»:
Ի՞նչ է սա` պատվաստո՞ւմ, թե ստերիլիզացիա կամ ամլացում, և ո՞ւմ պատվերով են փորձում ստերիլիզացնել մեր երեխաներին, քույրերին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում ոլորտի մասնագետները խուսափում են խոսել այս մասին` հիմնականում վախենալով իրենց աշխատանքը կորցնելուց, որոշներն էլ արտերկրում արձանագրված իրողություններին անտեղյակ լինելով: Մինչդեռ, «Գարդասիլ»-ի կիրառման արդյունքում տարբեր երկրներում տասնյակ հազարավոր կանանց և աղջիկների մոտ լուրջ առողջական խնդիրների առաջացման, կողմնակի ազդեցությունների բազմաթիվ, տասնյակ հազարավոր  դեպքերի մասին բարձրաձայնում են ոչ միայն ծնողները, որոնք արդեն ստիպված տեսաձայնագրում են, թե ինչ վիճակի են հասցրել իրենց երեխաներին, այլ նաև մասնագետներն ամբողջ աշխարհում` ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում: Նույնիսկ աֆրիկյան երկրներում են այս մասին արդեն ահազանգում, բողոքում:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հրապարակել է մի գրաֆիկ, որը կազմվել է հենց VAERS տվյալների շտեմարանի հիման վրա: Նրա տեղեկացմամբ, Արևմուտքի մասնագետները հավաքելով VAERS շտեմարանի տվյալները, հայտնաբերել են, որ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ նախատեսված «Գարդասիլ» և «Ցերվարիկս» պատվաստանյութերի հետևանքով առաջացած, օրինակ, վիժումների քանակը 2006-2013 թթ. ժամանակահատվածում 4 անգամ ավելի շատ է, քան մյուս բոլոր պատվաստանյութերի առաջացրած վիժումների քանակը միասին վերցված: Նույնը վերաբերվում է անպտղության դեպքերին, որոնք նույնպես գրեթե 4 անգամ ավելի շատ են, նույնը վերաբերվում է նաև այդ պատվաստանյութերի հետևանքով հաշմանդամության դեպքերին, որոնք մեկուկես անգամ ավելի շատ են, քան մյուս բոլոր պատվաստանյութերի կիրառման հետևանքով առաջացած հաշմանդամության դեպքերը միասին վերցված:
«Կան նաև բազմաթիվ փաստեր, երբ որ տարբեր երկրներում կիրառվել է և կիրառելուց անմիջապես հետո առաջացած ծանր հետևանքներից հետո այդ երկրների կառավարությունները որոշում են կայացրել դադարեցնել պատվաստումները»,-ասում է Հայկ Այվազյանը:
Հենց «Գարդասիլ»-ի ուղեցույցի համաձայն, արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող մարդու պապիլոմայի վիրուսի նկատմամբ նշված պատվաստանյութի առաջացրած անընկալունակության (ազդեցության) ժամկետը հայտնի չէ ոչ 2, ոչ էլ 3 դեղաչափով պատվաստումների պարագայում: Հայտնի չէ, թե պատվաստված աղջիկը կամ կինը պատվաստումից հետո քանի տարի կամ քանի ամիս է ստանում իմունիտետ հիշյալ վիրուսի հանդեպ: Այսինքն` ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը պատրաստվում են մեր 13 տարեկան աղջնակներին պատվաստել մի պատվաստանյութով, որը ոչ միայն վտանգավոր է, այլև խիստ կասկածելի արդյունավետություն ունի:
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ, թեև ոմանք անտեղյակության հետևանքով, ոմանք էլ միտումնավոր այդպես են ներկայացնում: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի և կարող է հրաժարվել նաև պատվաստումից հրաժարվելուց հետո դրա վերաբերյալ ստորագրություն տալուց, եթե իրենից այդպիսի ստորագրություն պահանջեն: Իմացեք նաև, որ ոչ ոք, առանց ծնողի համաձայնության, իրավունք չունի պատվաստել նրա 13 կամ թեկուզ, ասենք, 15-ամյա աղջնակին, ոչ ոք, առանց  օրինական խնամողի համաձայնության, իրավունք չունի պատվաստել նրա այդ տարիքի խնամարկյալին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play