Մոսկվայում կայացել է Հայկ Դարբինյանի «Երգ Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը


Մոսկվայում կայացել է Հայկ Դարբինյանի «Երգ Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը

  • 23-11-2017 17:01:56   | Ռուսաստան  |  Նոր գրքեր

Նոյեմբերի 19-ին Մոսկվայի գրողների կենտրոնական տանը, «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայազգի գրող Հայկ Դարբինյանի «Երգ Ջեյնի մասին» (”Песня о Джейн”) գրքի շնորհանդեսը։
 
 Հայկը ծնվել է 1989 թ. օգոստոսի 27-ին, Երևանում։ Մասնագիտությամբ իրավաբան է: Մոսկվայի գրողների միության անդամ է։ Կարճ ժամանակահատվածում նա կարողացել է սիրվել  ընթերցողների կողմից։ Սա Հայկի չորրորդ  գիրքն է.  Նրա գրչին են պատկանում   «Մահվան  ճանապարհ» («Дорога смерти», 2010),  «Իմ մարդասպանների խոստովանությունը» («Признания моих убийц», 2012), «Տանգո ստվերի հետ» («Танго с тенью», 2015)։
 
«Երգ Ջեյնի մասին» գրքում սիրո հիշողություններ են, հույզեր, անհանգստություններ։ Գեղագիտական բարձր արժանիքներով այս գրքում պահպանված են ռոմանտիզմի սկզբունքները, բայց միևնույն ժամանակ գիրքը հագեցած է սուր հեգնանքով և երգիծանքով, որը հատկապես վերաբերում է ժամանակակից իրականությանը:
 
Մոսկվայի գրողների կենտրոնական տանը գրքի շնորհանդեսն անցավ ընթերցողների, գրողների և գրականության սիրահարների ակտիվ մասնակցությամբ: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայկի ընտանիքը, Մոսկվայի և տարբեր հայ համայնքների ներկայացուցիչներ, Մոսկվայի բուհերի ուսանողներ և դասախոսներ։
 
 
 
Ազնիվ Պարոնյան
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play