Անկարան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի համար ընդունելի ցանկացած բանաձևին


Անկարան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի համար ընդունելի ցանկացած բանաձևին

  • 30-11-2017 14:31:46   | Թուրքիա  |  Քաղաքական

 
Թուրքիան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած բանաձևին, որը հարմար կլինի Ադրբեջանի համար: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հանդես գալով Բաքվում՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 
 
«Թուրքիան ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և ադրբեջանական հողերն ազատագրելու ուղղությամբ: Մենք հավանություն կտանք ցանկացած բանաձևի, որը կգոհացնի Ադրբեջանին»,- ասել է նա: 
 
Չավուշօղլուի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպմանը, ինքը կոչ է արել միջազգային միջնորդներին գործել ավելի ակտիվ, վճռական և անկեղծ: 
 
Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է նաև Ռուսաստանի ջանքներին ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական