Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)


Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)

  • 11-12-2017 03:12:49   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
 
ՀՀ առողջապահության նախարարության համակարգի աշխատակիցներից և բուժաշխատողներից ընդամենը չորսի երեխաներին, որոնց ս. թ. նոյեմբերի 26-ին Ծաղկաձորում ներարկում կատարվեց, շատ հնարավոր է, որ իրականում ոչ թե պատվաստել են մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով, այլ ներարկել են անվնաս (չեզոք) ֆիզիոլոգիական լուծույթ` թորած ջրի ու նատրիումի քլորիդի խառնուրդ, կամ ինչ-որ վիտամին:
Ինչպես քիչ հետո կհիմնավորենք, պատվաստանյութի փոխարեն մեկ այլ բան ներարկելը տեխնիկապես կամ ֆիզիկապես միանգամայն հնարավոր էր, ինչը նշանակում է, որ առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցները կամ ներարկում կատարող բժիշկը սկզբունքորեն լիովին ունեին դրա հնարավորությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունը Ծաղկաձորում մոտ երկու շաբաթ առաջ ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» շոու էր կազմակերպել` հանրությանը հավաստելու համար, թե նշված պատվաստանյութն անվտանգ է, տեսեք-տեսեք մեր աշխատակիցներից, բուժաշխատողներից ոմանք նույնիսկ իրենց երեխաներին են պատվաստում, եթե վտանգավոր լիներ, կգնայի՞ն նման քայլի…
Նախարարությունը Ծաղկաձոր էր հրավիրել նաև նախապես հատուկ ընտրված լրագրողների, որոնք, չնչին բացառությամբ, այն լրագրողները կամ այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էին, որոնք, այսպես ասած, աշխատում են իր հետ, համենայն դեպս, ծաղկաձորյան դասընթացից առաջ զբաղվել են մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլ»-ով պատվաստման օգտին քարոզչությամբ` անտեսելով նշված պատվաստանյութի վտանգավորության ու խիստ կասկածելի արդյունավետության վերաբերյալ արդեն իսկ հրապարակված փաստերը:
Կարծում ենք, ընթերցողներն իրենք հեշտությամբ հետևություն կանեն, թե «Գարդասիլ»-ի առնվազն չերաշխավորված անվտանգության ու խիստ կասկածելի արդյունավետության կապակցությամբ մասնագետների, գիտնականների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների (նրանց թվում նաև` հեղինակավոր), գիտական կենտրոնների, գիտական, բժշկական, առողջապահական պարբերականների հրապարակած մտահոգությունները, զգուշացումները, քննադատություններն անտեսող լրագրողներն ու լրատվամիջոցներն իրականում ո՞ւմ օգտին են աշխատում` ճշմարտության և հասարակությա՞ն, թե… Հենց այդ լրագրողներն է, որ հեռուստատեսությամբ, զանգվածային լրատվության այլ միջոցներով, նաև սոցիալական ցանցերով հրապարակելով և ակտիվորեն տարածելով ծաղկաձորյան մի քանի ներարկումների կադրերը, հանրության մի մասին կամ միամիտ մասին համոզեցին, հավատ ներշնչեցին, թե «Գարդասիլ»-ով պատվաստումն անվտանգ է, իսկ դրա վտանգավորության վերաբերյալ եղած հրապարակումներն առնվազն անհիմն, հորինովի են, առողջապահության նախարարության և Արևմուտքից մեզ այնքան սիրող «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք» (GAVI) հիմնադրամի այս լավ, բարի ու մարդասիրական նախաձեռնությունը տապալելու միտում ունեցող:
ՀՀ առողջապահության նախարարության վերոնշյալ քարոզչական հնարքը` իրականացված որոշ լրագրողների ու ԶԼՄ-ների միջոցով, մասամբ տվեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Ծաղկաձորում ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» շոուն կազմակերպած նախարարության պաշտոնյաների ուզած արդյունքը, սակայն հիմա տեսնենք, թե ի՞նչ կմնա այդ արդյունքից, երբ հասարակությունը կծանոթանա «Գարդասիլ» մակնշմամբ սրվակի պարունակությունը մեկ այլ նյութով հեշտությամբ փոխելու հնարավորությանը:
Փաստն այն է, որ «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութն արտադրող ընկերությունը թողարկում է ոչ թե այնպիսի ապակյա ամպուլներով, որոնց պարունակությունն, առանց այդ ամպուլների վերին մասը կամ վզիկը կոտրելու, հնարավոր չէ հանել ու փոխել մեկ այլ պարունակությամբ, այլ այս հրապարակմանը կից լուսանկարում ու ծաղկաձորյան ներարկումներից մեկը պատկերող տեսանյութում հստակ պատկերված սրվակներով, որոնց վերևի մասի ռետինե կամ պլաստմասսե կափարիչը (ինչպես լուսանկարում, այնպես էլ տեսանյութում այն կանաչ գույն ունի) ձեռքով հեշտությամբ հեռացնելուց հետո, կարելի է ներարկիչի ասեղը հեշտությամբ մտցնել միջնամասում ռետինե փակից ներս, քաշել սրվակի պարունակությունը, հետո ներարկիչով մեկ այլ հեղուկ լցնել դրա մեջը:
Մենք չենք կարող հայտարարել, թե նախարարության համապատասխան աշխատակիցները, նրանցից որևէ մեկը կամ Ծաղկաձորում ներարկումները կատարած բժշկուհին հենց այդպես է վարվել, սակայն հայտարարում ու պնդում ենք, որ կարող էին այդպես վարվել, քանի որ դրա հնարավորությունը կար: Տողերիս հեղինակը, որն այդ պահին նույնպես եղել է այն դահլիճում, որտեղ կատարվել է ներարկումը, բնականաբար, հնարավորություն չուներ լաբորատոր փորձաքննությամբ պարզելու սրվակի պարունակությունը:
Վերոնշյալ փաստերը, ինչպես նաև նախարարության այն աշխատակիցների աղջիկներին, ովքեր 13-ամյա են, «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ մեր հրապարակային առաջարկին ՀՀ առողջապահության նախարարության չարձագանքելը (այդ մասին հանգամանորեն կարող եք կարդալ մեր ավելի վաղ հրապարակված ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)» հոդվածում) տեղիք են տալիս առնվազն կասկածների, որ «Գարդասիլ» մակնշմամբ սրվակներում իրականում «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութը չի եղել:
Եթե ՀՀ առողջապահության նախարարությունից որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այն պնդումը, որ ֆիզիկապես հնարավորություն կար ու կա հիշյալ ճանապարհով սրվակների պարունակությունը փոխելու, առաջարկում ենք «Գարդասիլ»-ի ընդամենը մեկ սրվակ տալ մեզ (ներարկիչն ինքներս էլ կարող ենք բերել), հրավիրել հեռուստաընկերությունների և այլ ԶԼՄ-ների լրագրողներին, և մենք նրանց բոլորի ներկայությամբ կկատարենք վերը նշված գործողությունները, կապացուցենք ասվածի ճշմարտացիությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը համարձակություն կունենա՞ մեր այս առաջարկն ընդունելու, եթե հանկարծ փորձի հանրությանը ներկայացնել, թե մեր այս պնդումը երևակայության ոլորտից է… Չափազանց կասկածում ենք…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play