ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)

  • 19-12-2017 13:12:38   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
 
2017 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ազատություն» ռադիոկայանին տված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչու՞ են գարդասիլով պատվաստվում 13 տարեկան աղջիկները, ասաց հետևյալը.
«13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել։ Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25% աղջիկներ մինչև 15 տարեկանը արդեն ունեն այդ փորձը»։
Ավելի ուշ, Sputnik Արմենիա լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում էր տվել, ասելով, որ «նախարարը շփոթվել է»։ Սակայն նման արտահայտություններից հետո նախարարը պետք է առնվազն ներողություն խնդրեր։
2017 թ.-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակեց Լևոն Ալթունյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանումը, որով բացահայտեց Լևոն Ալթունյանի թիմի որոշ անդամների, այդ թվում՝ նրա  տեղեկալ, Համաշխարհային Բանկի նախկին պաշտոնյա, հրապարակային քննարկումներից խուսափող Սերգեյ Խաչատրյանի կեղծիքը.
1. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Լևոն Ալթունյանը, որպես Գարդասիլ պատվաստանյութի պատվաստման անհրաժեշտության հիմնավորում, նշել էր վաղ սեռական կյանքով ապրելու հանգամանքը։ Սակայն ՀՀ ԱՆ կայքում հրապարակված պարզաբանման մեջ, որպես հիմնավորում, նշվում է 9-14 տարեկանների խմբում լավագույն իմուն պատասխանի ձևավորման հանգամանքը։
2. Sputnik Արմենիա լրատվամիջոցին տրված պատասխանում ՀՀ ԱՆ նշել էր, որ նախարար Ալթունյանը հարցազրույցի ժամանակ վկայաբերել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրության տվյալները: Սակայն ՀՀ ԱՆ կայքում հրապարակված պարզաբանման մեջ նշվում է, որ ուսումնասրիությունը կատարվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
Նման անպատասխանատու և իրարամերժ հայտարարությունների պարագայում մենք՝ ծնողներս, փաստում ենք, որ  Լևոն Ալթունյանին, իր տեղակալ Սերգեյ Խաչատրյանին չի կարելի վստահել մեր երեխաների առողջությունը։ Ուստի և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ,  միանալով՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի պահանջին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play