Աշուղ Նազելին հեշտացրել է երաժշտասերների գործը` նրանց սեղանին դնելով «Իմ սուրբ մատուռ» խորագրով երգարանը (տեսանյութ)


Աշուղ Նազելին հեշտացրել է երաժշտասերների գործը` նրանց սեղանին դնելով «Իմ սուրբ մատուռ» խորագրով երգարանը (տեսանյութ)

  • 29-12-2017 23:12:39   | Հայաստան  |  Մշակույթ



2000 թվականին հանրապետական մրցանակի արժանացած և շատ կարճ ժամանակահատվածում հանրության կողմից սիրված «Իմ սուրբ մատուռ» երգն այժմ նաև նոտայագրված գրքի վերնագիր է: 
 
Հեղինակը երգահան, երգչուհի, բանասեր Նազիկ Գրիգորյանն է կամ շատերիս հայտնի աշուղ Նազելին:  
 
«Իմ սուրբ մատուռ» երգարանն աշուղի թվով երկրորդ ժողովածուն է, որն ի տարբերություն 2005 թվականին հրատարակված «Հարսնաքար»-ի՝  ավելի ընդարձակ է,  և բացի երգերից,  ընդգրկում է նաև բանաստեղծություններ:  
 
Գրքի շնորհանդեսին ներկա աշուղի ընկերները, համակուրսեցիները, մտերիմներն ու երկրպագուները բունաթգրելով նրա ստեղծած աշուղական արվեստը ՝  փաստեցին. «Աշուղ Նազելիի խոսքն անթերի հայերենն է, մեղեդիներն ինքնատիպ են, իսկ ձեռագիրը՝ հաստատուն: Նա հայ դասական աշուղների արժանի ժառանգորդն ու հետևորդն է»:
 
«Իմ սուրբ մատուռ» երգարանը հրատարակվել է 500 օրինակով, որի  վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Հյուսիս-արևելյան դարպասներ» բարեգործական ծրագրի շրջանակներում Մատաղիսի սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը: 
 
Անմիջական և ջերմ մթնոլորտում անցկացված շնորհանդեսի ավարտին աշուղ Նազելին իր մակագրությամբ գրքեր նվիրեց ներկաներին:  
 
 
 
ԷլիզաԶախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play