Թոլոլյան գրական ամենամյա մրցանակը շնորհվել է ամերիկահայ բանաղտեղծ Քրիստոֆեր Աթամյանին
20-02-2018 21:37:55 | ԱՄՆ | Գրական էջ
Մինաս եւ Գոհար Թոլոլյան գրական ամենամյա մրցանակն այս անգամ շնորհվել է ամերիկահայ բանաստեղծ ու լրագրող Քրիստոֆեր Աթամյանին «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» խորագրով գրքի համար։
Գրքում հեղինակի խոհերն են իր հայկական արմատների, ամերիկյան մեծ քաղաքներում նոր կյանքի մասին, ինքնության որոնումների շուրջ։ Աթամյանի պոեզիան երկլեզու է ` անգլերեն եւ ֆրանսերեն, հայերեն մեջբերումներով։ Գիրքը հրատարակել է nausetpress ամերիկյան հրատարակչատունը, այն վաճառքի է հանվել Amazon ցանցում։ Հեղինակն իր գործերն անվանում է «արձակ պոեզիա» էքսպերեմենտալ ժանրում։
Քրիստոֆեր Աթամյանը հայկական եւ իտալական արմատներ ունի, ավարտել է Հարվարդի համալսարանը, նրա լրագրողական գործերը տպվել են «Նյու Յորք Թայմս», «Հաֆինգտոն Փոստ», «Նյու Քրայթերիոն» եւ այլ լրատվամիջոցներում ու կայքերում։
«Ես ամերիկացիների այն սերնդից եմ, որի համար տիպական է ակունքներին վերադարձը` անկախ նրանից ծագումով հայ ես, հրեա, թե՞ իտալացի։ Գումարած այն, որ հայկական ինքնությունն իր մեջ ասես հանելուկներ է պարունակում` կապված մեր պատմության, Հայոց ցեղասպանության հետ։ Իմ պոեզիան իմ արմատներին վերադառնալու փորձ էր», նշում է Քրիս Ադամյանը։