«Արցախը մենք ենք». Բարեգործական համերգ` նվիրված Հյուսիս-արևելյան դարպասներ ծրագրի իրականացմանը (տեսանյութ)


«Արցախը մենք ենք». Բարեգործական համերգ` նվիրված Հյուսիս-արևելյան դարպասներ ծրագրի իրականացմանը (տեսանյութ)

  • 10-03-2018 19:42:53   | Հայաստան  |  Բարեգործություն



 
«Արցախը մենք ենք». Այսպես էր խորագրված հերթական բարեգործական համերգը, որը նախաձեռնել էր «Վիրվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը: 
 
Արդեն մեկ տարի է, ինչ «Հյուսիս-Արևելյան դարպասներ» բարեգործական ծրագրի շրջանկաներում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, իսկ դրանցից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Մադաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերանորոգման, կից պուրակի բացման, այնտեղ հուշաքարի տեղադրման և բոլոր ժամանակներում Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակին նվիրված թանգարանի ստեղծման աշխատանքներն իրականացնելու համար: 
 
«Իմ կազմակերպությունը մշակութային կազմակերպություն է: «Վիվարտ» նշանակում է կեցցե մշակույթը, ու կարծում եմ մենք մեր արժանի գործն անում ենք՝ պահպանել մշակույթը, ինչը և Աստվածահաճո է, և հայապաշտպան, իսկ թշնամին պետք է հասկանա, որ մեր առաջնագիծն ամուր կլինի թե զինվորներով, թե եկեղեցով, թե պուրակով ու բոլոր ժամանակների մեր տղաները պետք է ճանաչեն իրենց ընկերներին»,- նշեց Վ. Գասպարյանը: 
 
«Արցախը մենք ենք» համերգային ծրագրին միացել էին Աշուղ Նազելիին, Արտ Մշակույթի կենտրոնը, «Վաղարշապատ» երգի և պարի թատրոնը, «Ժողովրդական երգիչ» նախագծից մի շարք երգիչներ, ովքեր իրենց անզուգական կատարումներով հուզեցին և ոգևորեցին ներկաներին: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն