Բաց նամակ Արծվիկ Մինասյանին


Բաց նամակ Արծվիկ Մինասյանին

  • 06-03-2018 14:04:21   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտ 4, 2018.
 
Հարգելի Պարոն Արծվիկ Մինասյան, ՀՀ Բնապահպանության Նախարար,
 
2018 թ. Փետրվարի 23-ին մենք ձեզ ուղարկեցինք էլեկտրոնային նամակ Անգլերեն , խնդրելով հանդիպել Ձեզ եւ Լիդիանի խորհրդատուների հետ, որտեղ մենք կարող ենք քննարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ բոլոր տեխնիկական հարցերը: Ստորեւ ներկայացված է հայերեն տարբերակը
 
Մինչ օրս մենք ոչ մի պատասխան չենք ստացել ձեզանից:
 
Խնդրում ենք մեզ տեղեկացնել, եթե դուք կարող եք նման հանդիպում կազմակերպել:
 
Մենք կցանկանայինք մեր առաջին հանդիպումը ունենալ ձեր թիմի հետ:
 
Մեր վերջին Փետրվար, 23, 2018-ի երկու փաստաթղթերը դոկտոր Անն Մաեստի, դոկտոր Անդրեա Գերսոնի և դոկտոր Ռոջեր Սմարթի կցված են Անգլերենով, որոնք պատասխանում են Լարրի Բրեքենրիջի Հունվար 2018-ի հայտարարություններին:
 
Այս երկու փաստաթղթերը, հատկապես միջազգայնորեն ճանաչված գեոքիմիկոս դոկտոր Անն Մաեստի փաստաթուղթը, վերջնականապէս վկայում եւ ապացուցում են Ամուլսարում արտադրվող թթվային տրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը, հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի եւ տվյալների վրա, գրեթե բոլոր հանքաքարը եւ վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվային արտադրող են, ջախջախելով Լիդիանի փորձագետ բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի պատմությունը թէ “հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող:” https://www.lydianarmenia.am/index.php?m=newsOne&nid=156  “որ հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա”
 
https://armenpress.am/arm/news/919737/amulsarum-ttvayin-aparneri-drenazhic-shrjaka-jrayin-hamakargeri.html
 
Բնապահպանության Նախարարությունը եւ Հայաստանի կառավարությունը կարող են պատասխանատու լինել բոլոր բացասական հետեւանքների համար:  Սա այն պատճառով որ Բնապահպանության Նախարարությունը այս նախագծին հավանություն է տվել առանց լուրջ տեխնիկական գնահատման, ձեր կողմից մասնագետների բացակայությունից, կապ հաստատելով այնպիսի ընկերության մը հետ, որ ապացուցված փորձ եւ երաշխիքներ չունի, հատկապես որ հարցը կապ ունի Հայաստանում ջրի մատակարարման սրտին:
 
Որքանով դուք եւ Լիդիանը ուսումնասիրած եք մեր միամյա տասը փաստաթղթերը, ներառյալ մեր Հունվար եւ Փետրվար 2018-ի փաստաթղթերը:
 
Մեր հանդիպումը կարող է նաեւ կանխարգելիչ բնույթ ունենալ, որը նույնպես օգտակար կլինի ձեր նախարարության, Կառավարության եւ Հայաստանի ապագայի համար, որպեսզի Լիդիանը չկարողանա մտածել, թե իրենք ինչ ուզում են կարող են անել, քանի որ նրանք ունեն ձեր թույլտվությունը, որը սակայն պետք է վերագնահատվի հնարավորինս շուտ, ավելի ընդլայնված մասնակցությամբ:
 
Ամուլսարի խիստ զգայուն տեղակայության շնորհիվ, շրջակա միջավայրի ռիսկերը շատ բարձր են: Իմ նպատակը առաջին օրվանից զբաղվել է եղել լավագույն միջազգային անկախ խորհրդատուների հետ, յուրաքանչյուրը առնվազն 25 տարվա փորձաքննությամբ, հանքարդյունաբերության տարբեր բնագավառներում, հատկապես թթվային հանքավայրերում: Սա մեկ տարվա համար շատ նվիրված աշխատանք է եղել իմ կողմից որի համար ես որեվէ շահույթ չեմ ունեցել եւ ծառայում եմ միայն Հայաստանի բարեկեցությանը, իմ միակ հայրենիքին:
 
Իմ փորձը բնության պահպանության գծով եղել է Սաուդյան Արաբիայում (1980-85), ԱՄՆ-ում (1986-2002) եւ Հայաստանում (2003 Թուֆենկյան Հյուրանոցներին, Ձափաթախ եւ Ցորակեդ) ջրի, կոյուղու եւ արդյունաբերական կեղտաջրերի եւ ծանր մետաղների մաքրման, համակարգերի նախագծման, մատակարարման, տեղադրման եւ պահպանման ոլորտում, ավելի քան 50 ծրագրերում
 
Սպասելով ձեր շուտափույթ պատասխանին:
 
Հարգանքով,
Հարութ Բրոնոզյան
Քիմիական / բնապահպանական ճարտարագետ, MS
2947 Հոնոլուլու պողոտա, Բ միավոր
Գլենդեյլ, Կալիֆորնիա 91214
Հեռ. (818) 248-3529; (818) 454-9572
Ֆաքս. (818) 248-6343
էլ. փոստ `info@returntoarmenia.com
Նոյյան տապան  -   Հասարակություն