Գոռ Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի<br /> երիտասարդական օլիմպիական փառատոնում<br />


Գոռ Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի
երիտասարդական օլիմպիական փառատոնում

  • 22-07-2009 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 18-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը: Հայաստանի 20 մարզիկներ ներկայացնում են ձյուդո, աթլետիկա, հեծանվային սպորտ, թենիս, լող եւ մարմնամարզություն մարզաձեւերը: Հուլիսի 21-ին ձյուդոիստ Գոռ Հարությունյանը (50 կգ, Վանաձոր) տարավ 4 հաղթանակ, կրեց 1 պարտություն, գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե պարգեւի: Հայաստանցի մեկ այլ ձյուդոիստ Ռոզա Խաչատրյանը (48 կգ, Երեւան) 2 պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ