Շատ մարդիկ թունավորվում են. հայաստանյան հանքարդյունաբերության աղետալի հետևանքները (տեսանյութ)
22-03-2018 16:05:40 | Հայաստան | Նոյյան Տապան TV
«Երևան-Լոս Անջելես» հեռուստակամրջով ուղիղ եթերում «Նոյյան Տապան»-ի հյուրն է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը: Նրա հետ Ջրային պաշարների համաշխարհային օրվա կապակցությամբ և «Ինչ վիճակում են այն երակները, որոնցից սնվում ենք» թեմայի շուրջ հարցազրույցը ներկայացնում է Հայաստանի գետերից որոշների տագնապալի կամ նույնիսկ աղետալի վիճակը, մասնավորապես այն, թե դրանց ջրերի բաղադրության մեջ ինչ թունավոր նյութեր կան և սահմանային թույլատրելի խտությանն այդ նյութերի ինչպիսի գերազանցումներ են արձանագրվել: