Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականը գնալով թանձրանում է (տեսանյութեր)
11-04-2018 22:13:57 | ԱՄՆ | Քաղաքական
Գնալով մեծանում է Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ստեղծված լարվածությունը, սակայն այն տպավորությունն է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ գրեթե ողջ աշխարհում շատ քչերն են գիտակցում, որ երկրային քաղաքակրթության գոյությունը լուրջ վտանգի առաջ է կանգնած:
Գիտակցաբար թե ենթագիտակցաբար, այդ մարդիկ կարծում են, որ, ի վերջո, կհաղթի առողջ բանականությունը, և այդ իսկ պատճառով է, որ չեն վատթարագույնի հնարավորությանը, գրեթե չեն անհանգստանում կամ չեն անհանգստանում: Իհարկե, լավ է լավատես լինելը և առողջ բանականության հաղթանակին ապավինելը կամ դրան հավատալը, սակայն պետք չէ մոռանալ, որ անցյալ դարի երկու աշխարհամարտերից առաջ առողջ բանականությունը չհաղթեց և առաջիկայում էլ գուցե չհաղթի, եթե ԱՄՆ-ի մոտ առկա է Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում անպատիժ մնալու կամ կռվից նվազագույն կորուստներով դուրս գալու պատրանք:
Դումայում, Արևմուտքի կողմից նշվող վայրում անցած շաբաթ օրն ահաբեկիչնե՞րն են քլորի կիրառմամբ սադրանք իրականացրել, թե այնտեղ ընդհանրապես որևէ քիմիական նյութ չի կիրառվել և դրա հետ կապված պատմությունը ծայրից ծայր շինծու է: Այս հարցին դժվար է դեռ վերջնական պատասխան տալ, սակայն կարծես թե վերջինը: «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները տեսախցիկների առաջ հատուկ խաղարկել են սիրիական Դումա քաղաքի խաղաղ բնակիչների վրա քիմիական հարձակում: ТАСС- փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվությունը, թե Դումայում թունավոր նյութերից տուժած 500 մարդ դիմել է տարբեր բուժհաստատություններ, Պոզնիխիրի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում: Որ ԱՀԿ-ն Արևմուտքի կամ այս աշխարհն ամբողջությամբ կառավարել փորձող ուժի կողմից է ուղղորդվում, հայաստանյան հասարակության գոնե մի մասի համար նորություն չէ արդեն:
Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակմանմեջ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը դեռ այս տարվա մարտի 13-ին էր հայտնել Արևելյան Ղութայում զինյալների կողմից քիմիական զենքի բեմականացված կիրառմամբ նախապատրաստվող սադրանքի մասին: Ռուսական բարձրաստիճան զինվորականներն այն կարծիքն էին հայտնել, որ այդ սադրանքի իրականացումից հետո ԱՄՆ-ն այն օգտագործելու է որպես պատրվակ` Սիրիային հարվածելու համար:
Փորձագետների գնահատմամբ, «USS Porter» հրթիռային ականակիրը, որը գնում է միանալու Սիրիայի Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման բազայից ընդամենը 100 կմ հեռու գտնվող իր նմանակին` «USS Donald Cook»-ին, ապրիլի 16-ից շուտ այնտեղ չի հասնի:
«USS Donald Cook»-ը զինված է 60 հատ «Տոմահավկ» թևավոր հրթիռներով, ինչպես «Իջիս» հակահրթիռային համակարգով: Նույնը կարելի է ասել նաև մյուս ականակրի առնչությամբ:
Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական երկու ռազմական ինքնաթիռ` Су-24 մարտավարական ճակատային ռմբակոծիչը և Су-30 բազմանպատակային կործանիչը, Միջերկրական ծովում թռել են «USS Porter» ականակրին ուցեկցող ֆրանսիական «Aquitaine» ֆրեգատի վրայով: Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը ռուսական ինքնաթիռների մանևրը համարել է «ագրեսիվ»: Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի զինված ուժերին հրամայել է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը և այդ կապակցությամբ պարզաբանել, որ խոսքը գնում է այն օբյեկտներին հնարավոր հարվածների մասին, որտեղ պատրաստվում է քիմիական զենք: Իրականում Սիրիայում այդպիսի օբյեկտներ չկան:
ՌԴ զինուժի հետ հնարավոր բախման վայր է ժամանում նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային նավախումբը` «Հարրի Տրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Նավախմբի կազմում են նաև «Նորմանդիա» հրթիռային հածանավը, «Արլի Բերկ», «Ֆորեստ Շերման», «Ֆարրագուտ» և «Բալկելեյ» հրթիռային ականակիրները: Ավելի ուշ նրանց միանալու են նաև «Ջեյսոն Դանեմ» և «Սալլիվանս» ականակիրները (նշված բոլոր նավերի վրա, ընդհանուր առմամբ, շուրջ 6500 զինծառայող կա): Ճանապարհի սկզբնական հատվածում հիշյալ նավախմբին է միանալու նաև Գերմանիայի ռազմածովային ուժերի ֆրեգատը:
«Ռուսաստանը կկատարի իր նախագահի հայտարարածը` կապված Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի հետ, կխփի ամերիկյան հրթիռներին և հարված կհասցնի կրակի աղբյուրներին»,- լիբանանյան «Ալ- Մանար» հեռուստաընկերությանն ասել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 11-ին լրագրողներին ասել է, որ ինքը չի ցանկանում այս կամ այն կերպ հանդես գալ այնպիսի հարցով բանավեճում, թե ինչ կլինի, եթե հասցվի այսպիսի հարված կամ այնպիսի հարված: Շարունակելով իր խոսքը, նա ասել է.
«Նախկինի նման ցանկանում եմ հուսալ, որ բոլոր կողմերը կխուսափեն ինչ-որ քայլերից, որոնք իրականում ոչ ոք չի հրահրել, որոնք կարող են էապես ապակայունացնել տարածաշրջանում առանց դրա էլ փխրուն իրավիճակը»:
Ռուսաստանի ռազմածովային ուժերն ապրիլի 11-ից զինավարժություններ են սկսել Սիրիայի ափերի մոտ, այդ կապակցությամբ հարկ է եղել միջազգային ծանուցումներ ուղարկել ավիացիոն անձնակազմին (NOTAM) և նավիգացիոն նախազգուշացում ծովագնացներին: Հաղորդման մեջ նշված են ինքնաթիռների և նավերի համար փակ շրջանի կոորդինատները, ինչպես նաև այն մասին, որ այնտեղ անցկացվելու են վարժական կրակոցներ: Զինավարժությունների շրջանը գտնվում է Միջերկրական ծովի միջազգային ջրերում, հարակից Սիրիայի ծովային սահմանին: Այն փակ է լինելու ապրիլի 11-12-ը, 17-19-ը և 25-26-ը, Մոսկվայի ժամանակով 10-18-ը: Այս պահին Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման կազմում գործում են շուրջ 15 ռազմանավ և Սևծովյան նավատորմի ապահովման նավերը, նրանց թվում նաև` «Կալիբր» թևավոր հրթիռներով զինված «Ադմիրալ Գրիգորովիչ» և «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատները, ինչպես նաև սուզանավեր, որոնք թևավոր հրթիռներով բազմիցս հարվածել են Սիրիայի տարածքում գտնվող թշնամական օբյեկտներին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների կողմ, և ոչ թե` օրինական կառավարության, որն իր տարածքում մի քանի տարի պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ»:
Զախարովան այն ենթադրությունն է հայտնել, որ խելացի հրթիռներով ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կարող է ուղղված լինել նաև Սիրիայում քիմիական զենքի կիրառման առնչությամբ սադրանքի հետքերը վերացնելուն, որից հետո ՔԶԱԿ առաքելությունն այլևս ոչինչ չի կարողանա հայտնաբերել և ապացուցել: Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը «Թվիթեր»-ի իր էջում ապրիլի 11-ին Ռուսաստանին խորհուրդ է տվել պատրաստվել Սիրիայի դեմ ամերիկյան հրթիռային հարձակմանը: «Ռուսաստանը խոստացել է խփել ցանկացած և բոլոր հրթիռները` արձակված Սիրիայի վրա: Պատրաստվիր, Ռուսաստան, որովհետև նրանք (հրթիռները.- Ծ. Հ.) մոտենում են. լավ, նոր և խելացի»:
Կարծում եմ, ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը իրեն դրսևորել է ոչ թե սոսկ տաքգլուխ ու տաքացած տղեկի, այլ նույնիսկ հոգեպես անհավասարակշիռ մարդու նման, որը լինելով միջուկային գերտերության ղեկավար, շատ մեծ վտանգ է ներկայացնում ընդհանրապես աշխարհի գոյության համար: Բացի այդ, Թրամփի թվիթերյան գրառումը տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ Ռուսաստանը երբևէ չի հայտարարել կամ խոստացել, որ կխոցի ամերիկյան ցանկացած տեսակի և բոլոր հրթիռները, քանի որ ներկայումս պատերազմում որևէ պետություն չի կարող իր դեմ արձակված բոլոր հրթիռները 100 տոկոսով ոչնչացնելու երաշխիք ունենալ, այդ թվում նաև ԱՄՆ-ը չունի այդ երաշխիքը ռուսական բոլոր հրթիռները խոցել կարողանալու առումով: Ավելին. ԱՄՆ-ն այդ երաշխիքը չուներ ու չունի ոչ միայն հզոր Ռուսաստանի, այլև ռազմական տեխնիկայի առումով նրան էապես զիջող Հյուսիսային Կորեայի հրթիռները չեզոքացնելու հարցում, այլապես վաղուց հարձակված կլիներ ԿԺԴՀ-ի վրա:
Նկատի ունենալով Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուղղակի ռազմական բախման ռիսկը, ՌԴ արտգործնախարարությունից «РИА Новости»-ին ասել են, որ այդ ռիսկը, բնականաբար, կա և այն ավելի մեծ է, քան մինչև ապրիլի 7-ն էր:
Սիրիայի զինված ընդդիմությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի հարվածից հետո գնալու է գրոհի` կորցրած շրջանները վերադարձնելու և նորերը գրավելու համար: Ահա նաև սա՛ է Դումայում քիմիական զենքի կիրառման հերյուրանքի կամ սադրանքի նպատակներից մեկը: Ամեն ինչ շատ պարզ է. ԱՄՆ-ը Բաշար Ասադին ու նրա վարչակազմը տապալելու նպատակ ունի, այդ կապակցությամբ նույնիսկ ճանապարհային քարտեզ ուներ և առնվազն 2 տարի առաջ ունեցած այդ քարտեզի համաձայն, Ասադին պետք է արդեն իշխանությունից հեռացրած լիներ, ինչը, սակայն, չհաջողվեց Սիրիայի դաշնակիցների` Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլահ»-ի կողմից Սիրիայի բանակին և իշխանություններին աջակցելու պատճառով: Այսինքն` Ասադին տապալելու հարցում ԱՄՆ-ն իր պլաններից նույնիսկ բավական ետ է ընկել և այժմ փորձում է գրեթե ցանկացած գնով հասնել դրան: Եթե հաջողվի Սիրիան խժռել, հետո հերթը Լիբանանին ու Իրանինն է, Թուրքիան էլ գուցե մեկ այլ հնարքով մասնատեն, ծնկաչոք վիճակի բերեն, որպեսզի Աստծո տեղ իրեն այս աշխարհի ճարտարապետ համարող հրեա-մասոնական հանցախումբը կարողանա առանց մահմեդականների լուրջ դիմադրությանը հանդիպելու, Երուսաղեմում քանդել ամբողջ աշխարհի մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկը` Օմարի մզկիթը: Նպատակը դեռ ասպարեզ չեկած Համաշխարհային կառավարության կառավարչի` Նեռի համար, ինչպես նախատեսված է, հենց Օմարի մզկիթի տեղում Սողոմոնի տաճարի կառուցումն է:
Ֆրանսիական «Le Figaro»-ն իր աղբյուրի վրա հղում կատարելով, հայտնել է, որ Սիրիայի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակում, սիրիական ավիացիայի մի մասը տեղափոխել են Խմեյմիմի ռուսական ավիաբազա, բացի այդ, տարհանվել է նաև սիրական բանակի գլխավոր շտաբը և Դույմար քաղաքում գտնվող ռազմաբազան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ, աշխարհում առկա իրավիճակը չի կարող անհանգստություն չհարուցել:
«Աշխարհում իրավիճակը գնալով դառնում է ավելի քաոսային»,- ասել է նա և հույս հայտնել, որ, վերջիվերջո, կհաղթի առողջ բանականությունը:
Վերջին տեղեկություններից մեկի համաձայն, այսօր ԱՄՆ-ում օդ է բարձրացվել «Դատաստանի օրվա» ինքնաթիռը, այն գտնվել է Ինդիանա նահանգի երկնքում: Այն նախատեսված է միջուկային բախման դեպքում ԱՄՆ նախագահի համար օդային հրամանատարական կետ ծառայելու համար, եթե վերգետնյա կառավարման կառույցները կործանվեն կամ վնասվեն: E-4B ինքնաթիռի վրա եղած սարքավորումները պաշտպանված են միջուկային պայթյունի խոցող գործոններից: Այն վառելիքով օդային լցավորման դեպքում կարող է երկնքում մնալ մեկ շաբաթ: Լավ, բա հետո՞…