Պահանջ՝ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և փախուստը կանխելու ուղղությամբ


Պահանջ՝ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և փախուստը կանխելու ուղղությամբ

  • 23-04-2018 18:32:14   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին
Հաղորդում  հանցագործության մասին
 
 
2018թ․ ապրիլի 22-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Սերժ Սարգսյանը,  խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, բառացիորեն  արտաբերեց  հետևյալ խոսքերը․ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք  քաղել  մարտի 1-ից»։ 
 
Նշված արտահայտությունը ոչ միայն պարունակում է ինքնախոստովանություն 2008թ․ մարտի 1-ին  10 քաղաքացիների  սպանության, իրավապահների կողմից ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի, այդ թվում՝ հրազենի կիրառման  հետևանքով հարյուրավոր քաղաքացիների  տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև  հազարավոր քաղաքացիների  հիմնարար այլ իրավունքների   խախտման և արդյունքում  ժողովրդի իշխանությունը  յուրացնելու համար պատասխանատվության,  այլև վերջին օրերին  խաղաղ հավաքներին մասնակցող  քաղաքացիների  կյանքի  և առողջությանն   ուղղված ուղիղ  սպառնալիք էր պարունակում։
 
Վերոնշյալը հաշվի առնելով՝  պահանջում եմ  անհապաղ  քրեական հետապնդում հարուցել  քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ, հանձնարարել անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու նրան հայտնաբերելու և  նրա հնարավոր  փախուստը կանխելու ուղղությամբ։
 
 
Մարինա Պողոսյան,
«Վելես»  Իրավապաշտպան ՀԿ  նախագահ
23․04․2018թ․
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք