Թող քշեն իմ վրա. Քառօրյա պատերազմի մասնակից տղաները շրջափակել են ոստիկանական մեքենան


Թող քշեն իմ վրա. Քառօրյա պատերազմի մասնակից տղաները շրջափակել են ոստիկանական մեքենան

  • 25-04-2018 14:37:44   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Այս պահին ոստիկանները պատրաստվում են Մաշտոցի պողոտայում բերման ենթարկել ցուցարարի։

Նրա ընկերները շրջափակել են ոստիկանական մեքենան և թույլ չեն տեալիս այն  շարժվելու։

Այստեղ են նաև քառօրյա պատերազմի մասնակից տղաները, ովքեր խնդրեցին բոլորին ետ քաշվել և իրենք շրջապատեցին երիտասարդին բերման ենթարկող ոստիկանական մեքենան։

-Թող քշեն իմ վրա, ես թուրքից չեմ փախել ուր մնաց սրանցից,-քառօրյա պատերազմի մասնակից։ 

Ոստիկանները բաց թողեցին երիտասարդ ցուցարարին,  փոխարենը խնդրելով,  ազատել ճանապարհը մեքենայի հեռացման համար։ 

 

Լուսանկարը՝ 1in․am-ի

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով