Ատոմ Էգոյանը հայտարարություն է տարածել.armlur.am


Ատոմ Էգոյանը հայտարարություն է տարածել.armlur.am

  • 01-05-2018 19:57:11   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlur.am  Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին. Իմ քույրեր և եղբայրներ: Անկախ այսօրվա արդյունքներից, ես լի եմ ձեր ունեցած ձեռքբերումների համար հպարտությամբ: Դուք պատմություն եք կերտել, և աշխարհի հայացքը ձեզ է ուղղված: Առջևում սպասվող ճանապարհը խոչընդոտներով լի պիտի լինի, բայց ես` Սփյուռքի իմ բոլոր հայրենակիցների պես, այստեղ եմ` պատրաստ սատարել ձեզ հնարավոր բոլոր ձևերով:

Հպարտացե’ք ձեր ձեռքբերումներով` ձեր իսկ խելամտության, ձեր սեփական ոգու նկատմամբ և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկության հավատով և վստահությամբ: Դուք ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ: Մենք այստեղ ենք` պատրաստ այս ուղին ձեզ հետ անցնելու։ Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում և ողջ երկրում ուղիղ հեռարձակմամբ Խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին: Ձեր միասնական ոգին այսօր արտահայտվեց և լսելի եղավ պետական մակարդակով: Դա արդեն մեծ առաջընթաց է: Խալիլ Ջիբրանն ասում է. «Վախը բնակվում է ձեր սրտերում և ՈՉ վախեցողների ձեռքում»։ Նախորդ շաբաթներին ես տեսա այս վախի հաղթահարումը և մեր միասնական ոգու դրսևորման հսկայական առաջընթացը: Ատոմ Էգոյան 

 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը