«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը
08-05-2018 21:55:52 | Հայաստան | Նոյյան Տապան TV
Մայիսի 9 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։ Հյուրն է «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և հնարավոր քաղաքական զարգացումները։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։