«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը


«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը

  • 14-05-2018 17:06:05   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV

Մայիսի 15 -ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է «Սոչիում կայացած Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։  Արցախյան հիմնախնդրի շուրջ հնարավոր զարգացումները»։  

Մայիսի 15-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է  «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։ 

 

 

 

Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV