Գլենդելի Պասիֆիկ Համայնքային Կենտրոնում կայացել է անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն


Գլենդելի Պասիֆիկ Համայնքային Կենտրոնում կայացել է անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն

  • 08-10-2010 14:30:22   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 26-ին Գլենդելի Պասիֆիկ Համայնքային Կենտրոնում կայացավ անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն, նվիրված նրա ծննդյան 70ամյակին եւ ստեղծագործական վաստակի 50ամյակին: Լեփլեցուն դահլիճում , հանդիսավար Արշալույս Դարբինյանը խոսքը տվեց Բարսեղ Քարտալյանին. այնուհետեւ ելույթ ունեցան ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը, Հայաստանի Հանրապետության Գլխավոր Հյուպատոս Լոս Անջելեսում` Գրիգոր Հովհաննիսեանը, Հայոց Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի Թեմի Առաջնորդ Հովնան Արք Տերտերյանը, Բուրբանկի Նկարիչների Միավորման ղեկավար Մաուրին Կելլեր Տեյլորը, Երեւան Հայրենակցական Միության Վարչության անդամ Գագիկ Խոջասարյանը: Ելույթ ունեցողները նշեցին գեղանկարչի մեծ վաստակը եւ ներդրումը հայ կերպարվեստի զարգացման, եւ նոր սերնդի գեղագիտական կրթության բնագավառում: Սրահում բացված էր գեղանկարչի ստեղծագործությունների հիսուն աշխատանքների ցուցահանդես, որը մեծ հետաքրքրություն եւ հիացմունք առաջացրեց դիտորդների մեջ: Վարպետին ելույթներով ողջունեցին Տավիղ Պարի Համույթը Սոնա Ավետիսյանի ղեկավարությամբ. Իրանահայ Միության Երգչախումբը եւ մենակատար Մերուժան Մարգարյանը` Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ: Ցուցադրվեց «Ոսկե Սարդոստայն» վավերագրական տեսաերիզը պատրաստված Երեւանի Նոր Արվեստ Ստուդիայի կողմից: Տեղի ունեցավ «Վլադիմիր Աթանյան, արվեստը եւ կյանքը» ալբոմի շնորհանդեսը: Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն