«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը արդարացվեց.a1plus.am

30-05-2018 17:32:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
a1plus.am Քիչ առաջ, Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացրեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին։
 


Նա մեղադրվում էր ուրիշի գույքն անհատույց շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ։
 
Ըստ մեղադրական եզրակացության, նա հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի
Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը և վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը։
 
Մնացական Մարտիրոսյանը ճանաչեց և հռչակեց Մարինա Պողոսյանի անմեղությունը և վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունը։
 
Ի դեպ,  դատավորը առանց քննության թողեց նաև Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1885 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար