Շտապ. Արցախյան ազատամարտի անձնուրաց նվիրյալի՝ «Ամարասի» Արթուրի կյանքի փրկության համար անհրաժեշտ է ձեր օգնությունը


Շտապ. Արցախյան ազատամարտի անձնուրաց նվիրյալի՝ «Ամարասի» Արթուրի կյանքի փրկության համար անհրաժեշտ է ձեր օգնությունը

  • 31-05-2018 23:21:57   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
 
 
 
Ծանր վիրահատություններից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Ալեքսանյանը («Ամարասի» Արթուր) ունի արտերկրում հետվիրահատական բուժման լուրջ կարիք, որից կարող է կախված լինել մեր կրկնակի հերոսի կյանքը:
Տարիներ շարունակ իր քաղաքական հայացքների պատճառով դուրս մղվելով պետական գնումների համար անցկացվող մրցույթներից, նրա ղեկավարած շինարարական ընկերությունն, ի վերջո, հայտնվել է սննկացման եզրին։ Այդ պատճառով նա նույնիսկ ամուսնալուծվել է և այժմ կանգնած է ճակատագրի մի նոր փորձության առաջ՝ առողջական ու կենսական առումներով։ Այս իրավիճակից դուրս գալու համար մեր հերոսին կարող եք օգնել դուք՝ մարդիկ, ում համար թանկ են Ամարասի Արթուրի կյանքն ու առողջությունը։
Համապատասխան միջոցների հանգանակության նպատակով «Կոնվերս բանկում» Արթուր Ալեքսանյանի օգնականի (Հասմիկ Անտոնյանի) անվամբ բացված են հետևյալ հաշվեհամարները.
 
19300 68355500100 (ՀՀ դրամ)
19300 68355500101 (դոլար)
19300 68355500104 (եվրո)
19300 68355500158 (ռուբլի)
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 426745 հեռախոսահամարով։
 
Մի խումբ համախոհներ և ընկերներ`
 
Պարգև Սրբազան, Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս
Սեյրան Օհանյան, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ
Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս, Արցախի հերոս, գեներալ-մայոր
Պարույր Հայրիկյան, քաղաքական գործիչ
Ազատ Արշակյան, ԳԽ նախկին պատգամավոր
Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի
Ջիվան Գասպարյան, երաժիշտ
Արա Գևորգյան, երգահան
Հրանտ Թոխատյան, ժողովրդական արտիստ
Հայկ Մարության, դերասան
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ