«Քոչարյանին, Սերժիկին և յուր ախպեր Սարգսյան Փյունիկին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից». Լևոն Բարսեղյան
18-06-2018 17:11:55 | Շիրակի մարզ | Ականատեսի աչքերով
Մինեչեւ դուք մանվել-էդիկ-մեդիկ էիք խաղացնում, Գյումրու ավագանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկեց Քոչարյան Ռոբիկին, Սարգսյան Սերժիկին եւ Յուր, ներողություն՝ յուր ախպեր Սարգսյան Փյունիկին: Սակայն՝ 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահի պահով չկարողացանք այդ կոչումից զրկել Գորիկ Հակոբյանին, զի, ինչպես ասացին դեմ քվեարկողները (ԲՀԿ), մեռած մարդ է եւ մենք քրիստոնյա ազգ ենք: Իհարկե, ես չհարցրի, թե բա էդ քրիստոնեաբար էի՞ն իրենց կագեբույով մեզ են բանից անում տասնամյակներ շարունակ, զի պատասխանն պարզ է: Այդ հանգուցյալին այդ կոչումից զրկելու հարցը մտցնելու ենք ավագանու հաջորդ նիստի օրակարգ, այդպես շարունակ, մինչեւ կզրկվի:
Մեր քաղաքն այլեւս նման խայտառակության մեջ չի հայտնվելու: