Հանրակացարանի 79-ամյա բնակչուհու լույսը մեկ ամիս է անջատել են 21000 դրամ պարտքի պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հանրակացարանի 79-ամյա բնակչուհու լույսը մեկ ամիս է անջատել են 21000 դրամ պարտքի պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-06-2018 16:51:41   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



 
Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 79-ամյա բնակչուհի Անժելա Բադալյանն արդեն մեկ ամիս է, ինչ գիշերները լույս չունի: Հանրակացարանի շենքում միայնակ ապրող կնոջ էլեկտրաէներգիան անջատել են 21 հազար դրամ պարտքի պատճառով: 
 
Առողջական խնդիրներ ունեցող կինը «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր համար անհայտ է, թե ինչպես է գոյացել էլեկտրաէներգիայի դիմաց 21 000 դրամ պարտքը, քանի որ ինքը ոչ սառնարան, ոչ էլ լվացքի մեքենա ունի, այլ մի փոքրիկ հեռուստացույց է, որը հազվադեպ է միացնում: 
 
«Ես ոչ ճաշ եմ եփում, ոչ էլ լվացք եմ անում: Դուք կարող եք դիմել շտապ օգնության ծառայություն և հարցնել, թե այս հասցեից ամսվա ընթացքում քանի անգամ է կանչ գրանցվել, ու կտեսնեք, թե ինչ վիճակում եմ ես ապրում: Մի ամիս է, լույսս կտրել են»,- ընդգծեց Ա. Բադալյանը՝ հավելելով, որ լույս չունենալու պատճառով նախօրեին՝ երեկոյան վայր է ընկել ու մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ ստացել: 
 
Նրա փոխանցմամբ՝ արդեն 8 ամիս է, ինչ զրկված է նաև նպաստից և գոյատևում է ընդամենը 31 000 դրամ թոշակով: 
Տարեց կնոջ հարսն ու թոռներն ապրում են Ադլերում, նրան անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում հարևանուհիները: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով