Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով


Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով

  • 30-06-2018 00:34:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ կարևոր նկատառումն է արտահայտել.
«Ամուլսարում խնդիրը ոչ թե Լիդիանն է, ոչ թե ԱՄՆ-ն, Անգլիան, Կանադան, Ռուսաստանը կամ մի ուրիշ պետություն, այլ այն, որ նախկին կառավարությունները թույլ են տվել մի հանքի շահագործման ծրագիր մի այնպիսի կարևորագույն ջրաբանական, աշխարհագրական և սոցիալ-տնտեսական տարածքում, որտեղ անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերը խաթարելու են Հայաստանի պետական անվտանգությունը։
Այնպես որ, այդ տարածքում ոչ մի հանք չպետք է լինի ոչ մի, այսպես կոչված, նորագույն տեխնոլոգիայով կամ ինչ-որ անհասկանալի միջազգային ստանդարտներով կամ այլ հիմնավորումներով։
Մասնագիտական հիմնավորումները ներկայացվել են դեռ 2010 թվականից սկսած, որոնք, ցավոք, անտեսվել են մերժվածների կողմից։ Հիմա ունենք ժողովրդական կառավարություն, որը պետք է քայլ անի ու չենթարկվի տարբեր պետությունների կամ միջազգային ֆինանսական կառույցների ճնշումներին։ Մենք բոլորս մեր կառավարության հետ ենք և ամեն կերպ ստարելու ենք այս հարցում։
Ամուլսարը մնալու է սար, Ջերմուկը, Սևանը և Հայաստանը մնալու են մաքուր։
Հաջողություն բոլորիս:
Հ․Գ․ Նայեք նաև այս քարտեզը»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն