Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ


Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ

  • 02-07-2018 18:56:31   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա: Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ինչպես նախկինում, հիմա էլ լուծման տարբերակը մեկն է՝ մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա, և մենք փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել և վերջնական եզրակացություն կլինի»,-ասաց վարչապետը:
Հարց հնչեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դատական կարգով լուծել խնդիրը, քանի որ ունենում է նաև ֆինանսական կորուստ, Փաշինյանն արձագանքեց, որ դա յուրաքանչյուրի որոշելիքն է:
 
Ամուլսարի տանող հողային ճանապարհները շուրջ 10 օր փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ այն վտանգավոր է բնության, ջրերի, ինչպես նաև մարդկանց կյանքի և առողջության համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն