Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am


Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am

  • 06-07-2018 10:39:17   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հուլիսի 6-ի առավոտյան գնացել է հանդիպելու Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ կազմակերպած քաղաքացիներին:
 
 
Վարչապետը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին ջերմ ընդունելության համար:
 
«Մեր այցը ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրն ավելի խորությամբ հասկանանք: Այժմ պետք է գնանք բողոքող բոլոր խմբերի մոտ, հանդիպենք բողոքող քաղաքացիների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատողների հետ, այնուհետև ամեն խմբից մեկական ներկայացուցչի հետ նստենք սեղանի շուրջ և զրուցենք»,- ասաց Փաշինյանը:
 
Ջերմուկում մի խումբ քաղաքացիներ օրեր շարունակ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման՝ փակելով ճանապարհները:
 
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play