«Ի՞նչը կարող է տեղից շարժել Հայաստանի տնտեսությունը․ ՋԱՆ ՍԻՐԱՋՅԱՆ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԳԵՒՈՐԳՅԱՆ
31-07-2018 14:16:29 | Հայաստան | Գիտական Հայաստան
«Նոյյան Տապան»-ի գիտական Հայաստան հաղորդաշարի հյուրերն են գիտնականներ, Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահ Ջան Սիրաջյանը եւ նույն միության հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Վարդան Գեւորգյանը։
Քննարկվել է միության հետ հայ գիտնականների համագործակցության հեռանկարների հարցը։
Ընդգծվել է, որ բազմաթիվ փորձագետների համոզմամբ, Հայաստանի տնտեսությունը որեւէ կերպ չի լինի տեղից շարժել առանց գիտատար, գիտահենք արտադրություններ կազմակերպելու, իսկ Հայաստանը հիմա ի տարբերություն խորհրդային շրջանի, բավականին հետ է մնացել ե՛ւ գիտությամբ, ե՛ւ արդյունաբերությամբ։ Նախկին իշխանությունները որեւէ կերպ չկարեւորելով գիտության դերը երկրի զարգացման հարցում, կատաստորֆիկ չափով կրճատել են գիտության ֆինանսավորումը, որն անհնար է դարձրել գիտության վերարտադրումը Հայաստանում, իսկ արդյունաբերություն Հայաստանում գրեթե չկա։
Այս առումով հետաքրքիր էր իմանալ Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության գործունեության եւ Հայաստանի գիտնականների հետ հնարավոր համագործակցության մասին։
Հարցազրույցը ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսի AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաեւ «Նոյյան Տապան»-ի nt.am կայքում, ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում, որտեղ եւ կարելի է դիտել հաղորդման տեսագրությունը
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։